ՀՀ կառավարությունը, ի դեմս՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, առաջնահերթ է համարում կանանց նկատմամբ բռնության կանխարգելումն ու կանանց հզորացումը։ Այս մասին այսօր «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը Հայաստանում․ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ուղղությամբ շարունակվող աշխատանքը» ծրագրի մեկնարկային միջոցառման ընթացքում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «Պետք է ոչ …

