Վանաձորի Երևանյան խճուղում գտնվող այս դիտահորը շուրջ մեկ տարի է՝ բաց է: Ժամանակին կափարիչ չտեղադրելու ու փակելու արդյունքում քանդվել է նաև դիտահորի շրջակա տարածքը: Խնդրի մասին համապատասխան մարմինները տեղյակ են, բայց հարցը լուծում չի ստանում: Թաղամասի բնակիչներն ու վարորդները, վթարներից ու խնդիրներից խուսափելու համար, դիտահորի մեջ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ծառի ճյուղ են դրել, …

