Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը օգոստոսի 29-ին, չհայտարարված այց է կատարել ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկ և քննչական մեկուսարան: «Այցի շրջանակում պաշտպանը ծանոթացել է ազատազրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին, ներառյալ՝ նրանց պահման պայմաններին, վերաբերմունքին առնչվող իրավիճակին, արտաքին աշխարհի հետ հաղորդակցության իրավունքի իրացմանը, առողջության պահպանման ու սննդի ապահովման …

