Վանաձորում ամփոփվել է «Հայաստան-Ինժեներական շաբաթ» խորագիրը կրող միջոցառումների շարքը. ծրագիրը մեկնարկել էր հունիսի 24-ին Երևանում: Այն անցկացվում է արդեն երրորդ անգամ՝ ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ: «Այն ժամանակ չէինք մտածում, որ ֆորումը կվերածվի «Ինժեներական շաբաթի», և կունենա ոչ միայն հայաստանյան, այլ տարածաշրջանային նշանակություն: Դրա մասին են վկայում վերջին օրերին Հայաստան ժամանած …

