«Գագիկ Խաչատրյանի ձերբակալման մեջ քաղաքական ենթատեքստ չկա»․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.01.2026 | 23:33
Կառավարությունը փոփոխություն է առաջարկում ավագանու անդամների հրաժարականի կարգում
14.01.2026 | 23:29
40 մլն դրամանոց էլեկտրամոբիլներ՝ Հակակոռուպցիոն կոմիտեին
14.01.2026 | 23:22
Հրդեհ է բռնկվել Աշտարակի ձորում գտնվող ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում
14.01.2026 | 23:10
Բաքուն հիմա էլ Հնդկաստանի կողմից էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, իբր, բռնաճնշումների մասին միջազգային համաժողով է անցկացնելու
14.01.2026 | 22:56
Եթե այստեղ հասել ենք, կարող ենք մեծ հաջողություններ ունենալ․ ԿԳՄՍ նախարարը՝ ֆուտզալի Հայաստանի հավաքականին
14.01.2026 | 22:39
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
14.01.2026 | 22:29
Ասաց՝ ուրախ է, որ Հայաստանում է․ Ավանեսյանն այցելել է ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին
14.01.2026 | 22:14
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.01.2026 | 22:01
Թրամփը հայտարարել է՝ «անընդունելի» է, որ Գրենլանդիան «ԱՄՆ-ի ձեռքում չլինի»
14.01.2026 | 21:50
Մարգահովիտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
14.01.2026 | 21:39
ՀՀ–ԱՄՆ համագործակցության օրակարգը՝ քննարկման կենտրոնում. ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԱՄՆ պատվիրակությանը
14.01.2026 | 21:27
Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական կուսակցության ղեկավարը Պոլսի Հայոց պատրիարքարան է այցելել
14.01.2026 | 21:13
Փաշինյանը ծանոթացել է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի բարելավված պայմաններին
14.01.2026 | 21:00
ՀՀ-ը միջանցք չի տալիս ո՛չ Ադրբեջանին, ո՛չ ՌԴ-ին, ո՛չ ԱՄՆ-ին․ ապաշրջափակում կլինի մեր ինքնիշխանության պահպանմամբ․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2026 | 20:45
Նոր երկաթգիծ ԱՄՆ-ից, հին կառավարիչ ՌԴ-ից․ ինչ է սպասվում Հայաստանի երկաթուղուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է «Դետեկտոր» վերլուծական նախագծի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Էդգար Վարդանյանը

-Երեկ ձերբակալվել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը։ Ձեր կարծիքով ինչո՞ւ դա տեղի ունեցավ հենց այս օրերին։

-Ձեր հարցը ենթադրում է, որ այդտեղ արդեն կա ինչ-որ քաղաքական ենթատեքստ։ Բայց հարցն այն է, թե արդյոք կա՞ այդ քաղաքական ենթատեքստը։ Ինչի՞ հիման վրա մենք պետք է այդպիսի եզրակացություն անենք։ Իմ կարծիքով, էստեղ իսպառ բացառել որևէ քաղաքական ենթատեքստ, երևի թե, ճիշտ չի լինի քաղաքագետի համար, բայց, այնուամենայնիվ, հետևելով ընդհանուր առմամբ նախկին իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ տարբեր քրեական գործեր հարուցելու տրամաբանությանը, էդտեղ մենք տեսնում ենք, որ, կարծես թե, երբ կարողանում են քննչական մարմինները, Դատախազությունը բավարար չափով ապացույցներ գտնել, որպեսզի հիմք լինի բերման ենթարկելու, ձերբակալելու, միայն այդ ժամանակ են դա անում։ Նաև մենք տեսնում ենք, որ կան պրոֆեսիոնալիզմի հետ կապված խնդիրներ հասկանալի պատճառներով։ Մենք շատ լավ գիտենք, որ կադրերի բացարձակ մեծամասնությունը չի փոխվել և դա լուրջ խոչընդոտ է, որպեսզի արդյունավետ կերպով քրեական գործն իրականացնեն։ Այսինքն, ուզում եմ ասել, որ այստեղ, ամենայն հավանականությամբ, որևէ քաղաքական ենթատեքստ չկա և այս պահին գտան, որ ունեն այդ բավարար ապացույցները, որպեսզի նրան բերման ենթարկեն։

-Համաձա՞յն եք, որ Ամուլսարի թեման ինչ-որ կերպ իջեցրեց Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, և նա դա փորձեց լրացնել Գագիկ Խաչատրյանի ձերբակալությամբ։

-Չգիտեմ, այդ հարցադրումը միգուցե բնական կերպով առաջանում է, բայց եթե փորձենք մանրամասնել, թե ինչ կարող է դրա տակ լինել, շատ կասկածելի եզրահանգումների կարող ենք գալ։ Այսինքն, եթե մենք ընդունում ենք այդ վարկածը, այնքան հարցեր են առաջանում, որոնք ուղղակի չեն կարող գիտական մեթոդոլոգիայով այնպիսի քննության ենթարկվեն, կամ կարող են ենթարկվել, բայց արդյունքը կլինի այն, որ այդպիսի հարցադրումը հիմնավոր չի լինի։ Տեսեք, մենք ի՞նչ ենք կարծում, որ հասարակությունն ուղղակի լսելով, որ նախկին պաշտոնյաներից մեկին ձերբակալեցին, դա այնպիսի կախարդական ազդեցություն է ունենալու հասարակության գիտակցության վրա, որ մոռանալու են Ամուլսա՞րը։ Կամ ինչպե՞ս է մոռանալու։ Ուղղակի՞ մոռանալու է, որ էդպիսի խնդիր գոյություն ունի, թե իր ակտիվությունը պակասելու է։ Տրամաբանությունը երևի այն է էդ հարցի, որ հավանաբար մարդիկ տեսնելով, որ իրենց ուզած, իրենց փափագած հարցերից մեկը, փոքրիկ մի հարց լուծվում է, կարող է ավելի քիչ քննադատեն իշխանություններին։ Բայց դա թույլ փաստարկ է, որովհետև շատ քննադատեն, քիչ քննադատեն, մենք տեսնում ենք, որ մինչև այս ձերբակալությունը լուրջ մասշտաբային բողոք Ամուլսարի հետ կապված չկա։ Հիմնականում բողոքում են բնապահպանները, նրանց միանում են մի քանի քաղաքական ուժեր ոչ մեծ ծավալներով, և նաև ազդակիր համայնքները, որոնք ներգրավված չեն Ամուլսարի շահագործման մեջ, այսինքն՝ տնտեսական շահ չունեն։ Ձեր ասած թեզը թույլ թեզ է և հիմնվում է նրա վրա, որ մարդիկ շատ արագ կարող են մոռանալ իրենց հուզող խնդիրը։

-Դուք տպավորություն չունե՞ք, որ հեղափոխություն իրականացրած վարչապետին չի հաջողվում ժողովրդին համոզել, որ Ամուլսարի շահագործումն անհրաժեշտություն է։

-Կարծում եմ, էդ տպավորությունը նաև վարչապետն ուներ, երբ անընդհատ փորձում էր լրացուցիչ ինչ-որ հանգամանքներ պարզել, նաև այն հանգամանքը, որ մինչև սեպտեմբերի 4-ը պետք է պարզվի՝ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա՞, թե՝ ոչ։ Սա էլ է ասում, որ կարծես թե ապացույցները, որոնք միանշանակ կլինեն, և մարդիկ իսկապես կհամոզվեն, որ հանքի շահագործումն համեմատաբար անվտանգ է, այսինքն, չունի այն կատաստրոֆիկ ազդեցությունը, որի մասին խոսում են բնապահպանները, այ էդպիսի ապացույցներ դեռ չկան։ Այսինքն, այդ «Էլարդի» զեկույցը մենք տեսնում ենք, որ միանշանակ չի մեկնաբանվում և նույնիսկ հակադիր մոտեցումներ են ձևավորվել «Էլարդի» մեկնաբանման ժամանակ։ Վստահությունը կառավարության այս կամ այն որոշման նկատմամբ բարձր կլինի, եթե բացի այն, որ «Էլարդի» փորձագետները հստակություն կմտցնեն իրենց հետազոտության առումով, այլև կողքից չեզոք մասնագետները՝ միջազգային և հայկական, իրենց դիրքորոշումը կհայտնեն հենց «Էլարդի» եզրակացության վերաբերյալ։

-Ձեր կարծիքով որո՞նք են այն քաղաքական փորձությունները, որոնց առաջիկայում կարող է բախվել Նիկոլ Փաշինյանը։

-«Իմ քայլը» դաշինքը յուրահատուկ քաղաքական ուժ է։ Պատահաբար չէ, որ դաշինք հասկացությունն առաջ մղվեց և դաշինքով գնացին ընտրությունների։ Բայց նաև շատերս, հավանաբար, ուշադրություն չենք դարձնում կամ ոչ մեծ կարևորություն ենք տալիս այն հանգամանքին, որ դաշինքն իր տրամաբանության մեջ ունի խնդիրներ։ Դաշինքի երկրորդ «Առաքելություն» կուսակցության մասին հասարակությունն ի՞նչ գիտի։ Շատ քիչ բան։ Նույնիսկ փորձագետները քիչ բան գիտեն։ Բա ինչպե՞ս եղավ, որ հանկարծ հեղափոխական կառավարող ուժը, որն ունի այդպիսի լուրջ լեգիտիմություն և շատ լուրջ ցուցանիշներ է արձանագրել ընտրությունների ժամանակ, կազմված է այնպիսի կուսակցությունից, որի վերաբերյալ շատ քչերն ինչ-որն բան գիտեն։ Անհրաժեշտ էր ֆորմալ առումով լիներ դաշինք։ Ինչո՞ւ։  Որովհետև ՔՊ-ն առանձին կուսակցություն էր և չէր կարող հանդես գալ որպես հեղափոխություն արած հանրության ներկայացուցիչ։ Որովհետև հեղափոխություն իրականացրած հանրությունը բազմաշերտ է, հեղափոխություն իրականացրած հանրությունը մեր հանրության մեծամասնությունն է, ոչ թե հարաբերականորեն մեծամասնությունը, այլ որի մասին ասում են ճնշող մեծամասնություն։ Եվ նաև մարդիկ, որոնք ցուցակով մտել են խորհրդարան, էդ ցուցակը բազմաշերտ է։ Հնարավոր կոնֆլիկտները, հնարավոր քաղաքական խնդիրները, որոնք պետք է որ ծագեն, արդեն իսկ ներդրված են դաշինքի էության մեջ ի սկզբանե, երբ նա ստեղծվել է։

-Այսինքն, Նիկոլ Փաշինյանի առաջին քաղաքական խնդիրը լինելու է իր դաշինքի հետ։

-Կարծում եմ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ ինքը էկլեկտիկ, կարելի է ասել ժամանակավոր բնույթ ունեցող միավորման առաջնորդ է։

-Այսինքն, մյուս ընտրություններին նա կարող է գնալ առանձին կուսակցությա՞մբ։

-Ես դա չեմ բացառում, և ինչ-որ տեղ տրամաբանական կարող է լինել այդպիսի սցենարը։ Եվ մենք ակնհայտ տեսնում ենք, որ տարբեր հարցերի վերաբերյալ ասվում է, որ բազմակարծություն կա, բայց դա այն բազմակարծությունը չէ, որ սովորական կուսակցությունների ներսում է լինում։ Դա այն բազմակարծությունն է, որը լինում է լայն շարժումների ներսում։ Շարժումն այլ բան է, շարժումն ուներ կոնկրետ խնդիր, ռեժիմի փոփոխություն, ժողովրդավարության հաստատում, նախկին իշխանություններից ազատում։ Էդ խնդիրների մի մասը շարժումն արել է։ Մի բան էլ ասեմ վարկանիշի անկման մասին։ Դա ենթադրում է, որ ինչ-որ այլ քաղաքական ուժերի վարկանիշը պետք է բարձրանա։ Ենթադրենք, անկում է։ Դրա արդյունքը ի՞նչ կարող է լինել։

-Կա՞ այդպիսի քաղաքական ուժ, որը կօգտվի իրավիճակից։

-Այ տարբեր քաղաքական ուժեր են լինելու, որոնք պայքար են մղելու, որ ՔՊ-ի վարկանիշի իջեցումը ծառայեցնեն իրենց։ Բայց էսօրվա պարագայում կարճաժամկետ և միջնաժամկետ առումով չկան այդ ուժերը, որոնք լայն ճանաչում ունեն և այնպիսի լեգիտիմություն ունեն, որ կարողանան մրցեն «Իմ քայլի» հետ։ Դրա համար տրամաբանական է, որ հենց «Իմ քայլի» ներսում ձևավորվի ապագա ընդդիմությունը։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները՝ տեսանյութում: