Էրդողանը հայտարարել է Սիրիայում նոր գործողություն սկսելու պատրաստակամության մասին

Լուրեր

29.11.2026 | 22:27
Սպիտակի 12 ընտրատեղամասերի արդյունքներով «Բարոյական արժեքները» հաղթում է ՔՊ-ին․ նախնական տվյալներ
29.11.2026 | 22:15
Բացառում եմ, որ հանրաքվեից հետո Ադրբեջանի կողմից այլ նախապայմաններ լինեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:10
Լեռնավանի ընտրատեղամասերից մեկում «Բարոյական արժեքները» զգալի առավելություն ունի ՔՊ-ի նկատմամբ
29.11.2026 | 22:02
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Մեծաձորում, ամենացածրը՝ Մեծամորում․ ԿԸՀ
29.11.2026 | 21:57
Աշոցքի ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքները․ մի շարք բնակավայրերում բոլոր ընտրողները կողմ են քվեարկել ՔՊ-ին
29.11.2026 | 21:45
Փաշինյանի հարցազրույցը Հանրայինին. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 21:18
ՏԻՄ ընտրություններում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 27 հաղորդում է ստացվել, 8 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին․ ՆԳՆ
29.11.2026 | 21:05
Կապանի ընտրությունների առաջին արդյունքները․ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքն» առաջատար է
29.11.2026 | 20:44
Ընտրողների ուղղորդում, այլ անձի փոխարեն քվեարկություն և դիտորդների իրավունքների սահմանափակում․ «Ականատեսը»՝ ՏԻՄ ընտրությունների մասին
29.11.2026 | 20:30
Հայտնի է՝ երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը
29.11.2026 | 20:20
Փաշինյանը հանցավոր ինքնավստահությամբ ժողովրդի մոտ կարծիք է ձևավորում, որ ընդդիմությունը կողմ է. Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 20:09
Քվեարկությունն ավարտվեց. մեկնարկում է քվեների հաշվարկը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 20:00
«Չեմ կարդացել, բայց դեմ եմ»․ Սահմանադրության նախագծի մասին կարծիքների ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 19:46
Թող իրենց շարքերում վերափոխված հանրապետականներին գտնեն. Գոհար Մելոյանը` Արեն Մկրտչյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:32
Կառուցողական աշխատանք եմ ակնկալում. ԼՀԿ թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Թուրքիան վճռական է տրամադրված Սիրիայում՝ Եփրատ գետից դեպի արևելք ընկած տարածքն ահաբեկիչներից մաքրելու հարցում: Կոնյայում ելույթի ընթացքում այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մեր օրակարգում ներառված են Եփրատից արևելք ընկած հողերը: Այնտեղ ահաբեկիչների բներ կան, և մենք վճռական ենք տրամադրված դրանք ոչնչացնելու հարցում»,- ասել է Էրդողանը:

Հարևան Սիրիայում հերթական ռազմական գործողությունն անցկացնելու մասին թուրքական կողմը խոսում է մեկ տարի շարունակ: Անկարան ցանկանում է այնտեղ անվտանգության գոտի ստեղծել՝ սիրիացի փախստականներին վերադարձնելու և իր սահմանին պաշտպանական գոտի ստեղծելու համար: Ներկայում Թուրքիան այդ հարցով բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ:

Օգոստոսի 7-ին թուրք և ամերիկացի զինվորականներ պայմանավորվեցին Սիրիայում համատեղ գործողությունների կենտրոն ստեղծելու մասին: Օգոստոսի 12-ին Սիրիայի հետ սահմանից 50 կմ հեռավորությամբ գտնվող թուրքական քաղաք ժամանեց ԱՄՆ զինծառայողների առաջին խումբը, որոնք աշխատելու են այդ համակարգում: