Հետհեղափոխական Վրաստանում համաներումից հետո կրկնահանցագործությունների մակարդակն ավելի քիչ էր, որովհետև զբաղվածություն կար: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով փետրվարի 15-17-ը Թիֆլիսում 1990-ականների ի վեր արդարադատության համարակգում տեղի ունեցած բարեփոխումներին նվիրված աշխատաժողովի արդյունքները՝ ասաց քաղհասարակության ներկայացուցիչ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանում միայն երկու քրեակատարողական հիմնարկ է պատիժ կրողներին աշխատանքով ապահովում, մնացած վայրերում կալանավորները պարապուրդի …