«Եթե որևէ դիմադրություն, շանտաժ կամ անվտանգության հետ կապված խնդիր եղավ, առնվազն գիտենք՝ ում հասցեագրել». Սոնա Այվազյանը՝ Վիտալի Բալասանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 09:26
Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին
01.09.2026 | 23:48
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
01.09.2026 | 23:14
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն «Աքքույուից» հետո քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայանների ուղղությամբ
01.09.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.09.2026 | 22:44
Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի համար Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել
01.09.2026 | 22:26
Պուտինի հետ պայմանավորվել ենք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում. Փաշինյան
01.09.2026 | 22:07
Փաշինյանը՝ Պուտինին. ԵՄ անդամության մասին օրենքի ընդունումով մենք փաստացի հրաժարվել ենք հանրաքվեից
01.09.2026 | 22:05
Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը
01.09.2026 | 22:00
Ջերմուկի կամրջի վերանորոգվող հատվածը մասամբ փակ կլինի երթևեկության համար
01.09.2026 | 21:42
Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց խնդրենք՝ որքան հնարավոր է շուտ. Պուտինը՝ ԵՄ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 21:26
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում. ՈՒՂԻՂ
01.09.2026 | 21:14
ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացման ընթացքը
01.09.2026 | 21:00
ՌԴ-ն կրծքով Քոչարյանին է պաշտպանում․ ո՞նց բացատրենք ռուսներին, որ դա հակառուսականություն է բորբոքում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը քաղաքական առումով շատ վտանգավոր է համարել ՀՀ Կառավարության որոշումը, որով Արցախյան ընտրությունները կդիտարկեն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ստեփանակերտի գրասենյակը և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը։ Այս և այլ հարցերի շուրջ Factor.am-ը զրուցել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանի հետ։

– Տիկի՛ն Այվազյան, Վիտալի Բալասանյանն ասել է, որ դա անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը։ Ինչո՞վ է, Ձեր կարծիքով, Ձեր և մյուս կազմակերպության դիտարկումը մտահոգել Բալասանյանին, որ նա դա վտանգավոր ու միջամտություն է համարել Արցախի սուվերենությանը։  

– Ես, ճիշտն ասած, չգիտեմ, թե կոնկրետ ինչն է անհանգստացրել պարոն Բալասանյանին. այն, որ Արցախի ընտրությունների ընթացքում լինելու է դիտորդական առաքելությո՞ւն, այն, որ դիտորդական առաքելությունը Հայաստանի՞ց է, թե՞ այն, որ այս կազմակերպություններ են իրականացնելու դիտորդություն։ Եթե իրենց հետաքրքրում է առհասարակ դիտորդությունը, երևի, ինչ-որ բան ունեն թաքցնելու, և դա հասկանալի չէ։ Եթե իրենց անհանգստացնում է Հայաստանի կողմից դիտորդական առաքելությունը, ասեմ, որ դա Արցախի օրենսդրությամբ է սահմանված, և արտասահմանյան կազմակերպությունները, իսկ տվյալ դեպքում մենք որպես արտասահմանյան կազմակերպություն ենք հանդես գալու, կարող ենք դիմել, ստանալ հրավեր և մասնակցել ընտրություններին։ Նույն հաջողությամբ միջազգային կազմակերպությունները կարող էին հայտ ներկայացնել և մասնակցել, իրենք արդյո՞ք պատրաստվում էին արգելել այդ միջազգային կազմակերպությունների դիտորդությունը և գնահատել դա որպես միջնորդություն։ Եվ երրորդ՝ չեմ կարող ճիշտն ասած ասել՝ կոնկրետ ի՞նչն է իրենց մտահոգում, բայց այս կազմակերպությունները պարզապես փորձառություն ունեն, և Հայաստանում իրականում քիչ միավորներ կան, որոնք ունեն մեծ փորձառություն դիտորդական առաքելություն իրականացնելու։ Երևի մինչև 5-ը կարող են լինել, և մենք այդ 5-ից 2-ն ենք, այդ փորձառությունն ունենք, նաև անկախ ենք։ Նույնիսկ եթե մենք տվյալ դեպքում Կառավարության կողմից ենք ֆինանսավորվում, դա մեր կազմակերպության բյուջեի շատ չնչին մասն է կազմում՝ 4 տոկոսը, և դա երբևիցե չի կարող որևէ կերպ անդրադառնալ մեր կարծիքի վրա: Մենք 10 տարի իրականացնում ենք դիտորդական առաքելություն, և մեր գնահատականները միշտ եղել են անկախ։ Հենց Արցախի օրենսդրությունն արգելում է  կողմնակալ դիտորդությունը և այն դիտորդները, որոնք կողմնակալ վերաբերմունք կդրսևորեն, կարող են դուրս գալ և զրկվել իրենց հավատարմագրերից։ Կարծում եմ՝ այստեղ անհանգստանալ կարելի է միայն այն դեպքում, եթե ինչ-որ թաքցնելու բան ունեն։ 2018 թ. խորհրդարանի ընտրությունների ժամանակ մենք բացահայտել ենք բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ « Իմ քայլը» դաշինքի կողմից վարչական ռեսուրսի չարաշահում։ Ֆինանսավորվելով Կառավարության կողմից՝ մենք չենք պատրաստվում կատարել պատվերներ, մեզ համար շատ կարևոր է մեր առաքելության չեզոքությունը և անկախությունը։

– Վիտալի Բալասանյանն ասել է, թե չի կարծում, որ արցախցիներն այդքան անվստահելի են, որ ՀՀ-ից երկու կազմակերպություն՝ «անհայտ ծագումնաբանությամբ, գան և այստեղ կարգ ու կանոն հաստատեն կամ սովորեցնեն` ինչպե՞ս են ընտրություններն անցկացվում»: Սա ինչպե՞ս կգնահատեք։ Պատրաստվո՞ւմ եք այնտեղ կարգուկանոն հաստատել։

– Կարգուկանոն հաստատել մենք չենք կարող։ Մեր իրավասությունները, բնականաբար, թույլ չեն տալիս, բայց սովորեցնել տեղական դիտորդներին՝ ինչպես աշխատել, այո՛, մենք պատրաստվում ենք։ …Մեր նպատակն Արցախում մաքուր ընտրություններ անցկացնելն ու ժողովրդավարության հաստատմանն աջակցելն է: Երկրորդ՝ Արցախում քաղհասարակության կարողությունների զարգացումը։

– Վիտալի Բալասանյանը նաև համոզված է, որ արցախյան հանրությունն ընդդիմանալու է Ձեր գործողությունների դեմ, և առաջիկա ընտրություններում արդեն դրսևորումները կտեսնենք: Սպասո՞ւմ եք նման զարգացման։

– Ես, ճիշտն ասած, չեմ պատկերացնում այս պահին, թե դա ինչ դրսևորում կարող է ստանալ։ Կարելի է, միգուցե, պատրաստ լինել և սպասել ամեն ինչի, եթե այդպիսի տրամադրվածություն կա, եթե այդպիսի տրամադրվածություն սերմանում են այնպիսի հեղինակավոր մարդիկ, ինչպիսին Վիտալի Բալասանյանն է։ Եթե որևէ դիմադրություն, շանտաժ լինի կամ անվտանգության հետ կապված խնդիր, առնվազն մենք գիտենք՝ ում հասցեագրել այդ վտանգները։ Արդեն հասկանալի է, որ ինքը կամ իր նման մտածող այլ հեղինակավոր անձնավորություններ դրան նպաստել են։ Ամեն դեպքում՝ դա մեզ հետ չի կանգնեցնելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան