Ուրսուլա ֆոն դեր Լեյենին չեն հրավիրել Թրամփի երդմնակալությանը

Լուրեր

08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի մասնակցի հունվարի 20-ին կայանալիք ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, քանի որ նրան չեն հրավիրել։ Մինչդեռ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, նա փորձում է հանդիպում կազմակերպել հանրապետական գործչի հետ՝ նախքան նախագահի պաշտոնը ստանձնելը։

«Նախագահ ֆոն դեր Լեյենը չի ծրագրում մասնակցել Թրամփի երդմնակալությանը։ Եթե հրավեր լինի, կտեսնենք»,- ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն Բրյուսելում կայացած ճեպազրույցում։

Bloomberg-ը, վկայակոչելով երկու աղբյուրների, հայտնում է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ներկայացուցիչները շփվել են Դոնալդ Թրամփի օգնականների հետ՝ կապված ԵՀ ղեկավարի՝ Ֆլորիդայում գտնվող նրա կալվածք մինչև հունվարի 20-ը այցի հետ։ Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք հնարավոր կլինի հանդիպում կազմակերպել, ասել են գործակալության աղբյուրները։

Միաժամանակ, Ուրսուլա ֆոն դեր Լեյենն արդեն մի քանի օր է, ինչ ապաքինվում է թոքաբորբից։

Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հրավիրված առաջին առաջնորդներից էր Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը, թեև ընդունված չէ օտարերկրյա առաջնորդներին հրավիրել ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։

Լրատվամիջոցները հայտնում են, որ հրավիրյալների թվում են նաև Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն, Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնին և Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի