Իսրայելի պաշտպանության նախարարը կարգադրել է ՀԱՄԱՍ-ին ջախջախելու ծրագիր նախապատրաստել

Լուրեր

08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ զինվորական հրամանատարներին հանձնարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի «լիակատար ջախջախման» ծրագիր պատրաստել, եթե իսրայելցի պատանդները չազատվեն մինչև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Այս հարցը քննարկվել է հունվարի 9-ին Իսրայելի բանակի հրամանատարության հետ հանդիպմանը, գրում է The Times of Israel-ը:

«Մենք չպետք է ներքաշվենք քայքայման պատերազմի մեջ, որը թանկ կարժենա մեզ և չի հանգեցնի հաղթանակի ու ՀԱՄԱՍ-ի ամբողջական ռազմավարական պարտության և Գազայում պատերազմի ավարտի»,- ասել է Իսրայել Կացը։

Նրա խոսքով՝ եթե պատանդների հետ կապված գործարքն ավարտին չհասցվի մինչև Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելը, ապա ՀԱՄԱՍ-ը պետք է «լիովին պարտվի»:

Բարձրագույն ռազմական հրամանատարությանը հանձնարարվել է պատրաստել համապատասխան պլան և հաշվի առնել մանրամասները, որոնք կարող են բարդացնել այս նպատակի իրագործումը։

Նշվում է, որ ծրագիրը կներկայացվի իշխանություններին՝ «անհրաժեշտ որոշումներ» ընդունելու համար։

Դեկտեմբերին առաջընթաց էր արձանագրվել գործարքի շուրջ բանակցություններում, որը, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, կարող էր ստորագրվել մինչև 2024 թվականի ավարտը: ՀԱՄԱՍ-ը մեծ զիջումների էր գնացել և հրաժարվել էր բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու և Գազայի հատվածից ամբողջությամբ իր զորքերը դուրս բերելու՝ Իսրայելին ներկայացված պահանջից: Սակայն հետագայում դժվարություններ առաջացան պատանդների ու պաղեստինցի գերիների փոխանակման մանրամասները համաձայնեցնելու հարցում։

Իսրայելը և Միացյալ Նահանգները պաղեստինցի զինյալներին մեղադրել են պայմանավորվածությունները խախտելու մեջ:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի