Դեղերը վաճառում են օրենք խախտելով․ Factor TV-ի շրջայցը դեղատներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Factor TV-ն Երևանի կենտրոնում գտնվող հինգ դեղատներից չորսում կարողացավ դեղորայք գնել առանց դեղատոմսի, այնինչ 2024 թվականի մարտից մի շարք դեղեր պետք է վաճառվեին միայն էլեկտրոնային դեղատոմսով։ Առանց դեղատոմսի վաճառքի արգելք կա 470 անուն դեղի համար, այդ թվում՝ հակավարակային, հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերային, հակավիրուսային, իմունային շիճուկների, իմունոգլոբիլինի, պատվաստանյութերի ու միզոպռոֆոլ պարունակող դեղամիջոցների։ Factor TV-ն արգելքի ուժի մեջ մտնելու առաջին օրերին ևս շրջայց էր կատարել դեղատներով և խախտումներ արձանագրել։

Ստացվում է՝ 10 ամսվա ընթացքում պատկերը գրեթե չի փոխվել։ Արդյո՞ք տեսչական մարմինն արձանագրում է այդ խախտումները։ Թե վերահսկող մարմինը տարվա ընթացքում քանի ստուգում պետք է իրականացնի, որոշվում է՝ ըստ ռիսկայնության և եղած ռեսուրսների, իսկ որոշել ու վերահսկել տեսչական մարմինն իրավունք չունի, ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե տնտեսվարող սուբյեկտը երբ է ընդգրկվում տեսչական մարմնի ստուգումների ցանկում, դիտարկվում է չստուգված ամբողջ ժամանակահատվածը։ Խնդրի շուրջ երկու օր առաջ քննարկում է եղել նաև Ազգային ժողովում։

Դեղատների ներկայացուցիչները պնդում են՝ իրենք չեն ուզում խախտել օրենքը, բայց բժիշկները դուրս չեն գրում բավարար քանակությամբ դեղատոմսեր, իսկ իրենք բուժառուներին չսպասարկել չեն կարող։

Շուրջ 600 դեղատուն տարեվերջին նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով հանձնարարել իրավասու մարմիններին դադարեցնել էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված դեղատնային գործունեություն իրականացնող ընկերությունների նկատմամբ, իրենց գնահատմամբ, ոչ իրավաչափ և անհամաչափ տուգանքներ կիրառելու գործելակերպը։ Նամակում նրանք նշել էին, որ եթե նախկինում տեսչական մարմինը 5000 դրամ տուգանք էր կիրառում յուրաքանչյուր անվանում դեղի համար, ապա այժմ 5000 դրամ տուգանքը կիրառվում է իրացված յուրաքանչյուր հատ դեղի համար։

Այսօր տեսչական մարմնի ղեկավարն այս թեմայով Factor TV-ի հարցին ի պատասխան՝ նշեց, որ յուրաքանչյուր հատիկ դեղի համար տեսչական մարմինը երբեք չի տուգանում։

2024 թվականի ընթացքում առանց էլեկտրոնային դեղատոմսի դեղորայքի դուրսգրման համար մոտ 200 մլն դրամի տույժ է կիրառվել։ Կառավարությունը նախատեսում էր 2025 թվականի հունվարի 1-ից ընդլայնել էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնվող դեղերի ցանկը, սակայն որոշումը հետաձգվել է մինչև այս տարվա հուլիսի 1-ը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան