Գիշերօթիկ դպրոցների լուծարումը կարող է հանգեցնել մուրացկանության թվի աճի. կրթության ոլորտի փորձագետ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման  է ներկայացրել կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագիծ: Նախատեսվում է լուծարել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և  պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության  N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն, կրթության ոլորտի փորձագետ Արմինե Դավթյանի համոզմամբ՝ գիշերօթիկ հաստատությունում ապահով խնամք են ստանում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, հետևաբար հարց է առաջանում, արդյոք ճի՞շտ մոնիթորինգ է իրականացվել՝ նախքան նման որոշում կայացնելը:

«Եթե խոսքը գնում է երեխայի իրավունքների վրա հիմնված գործընթացի, երեխայի՝ ընտանիքում մեծանալու իրավունքի մասին, ապա պետք է նախ լուրջ վերլուծություն անել՝ հասկանալու համար, որքանով  են պատրաստ իրենց երեխաներին գիշերօթիկ դպրոց ուղարկած ընտանիքները երեխաներին հետ ընդունել: Եթե դիտարկում ենք հատուկ դպրոցներ հաճախող որոշ երեխաների ընտանիքները, ապա տեսնում ենք, որ ի տարբերություն հատուկ դպրոցների, գիշերօթիկ դպրոցներ հաճախող երեխաների մեծ մասը սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ են, ուստի այստեղ մեծ է վտանգը, որ երեխաները կարող են հայտնվել փողոցում»,- ասաց  Դավթյանը:

Վերջինիս խոսքով՝ չի բացառվում, որ «Բյուրեղավանի երեխաների խնամքի և  պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության  N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու արդյունքում  ունենանք մուրացկանության թվի և շեղվող վարքի դրսրևորումներով երեխաների քանակի աճ: