«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Բելառուսի Հանրապետությունը Առինջում տեղակայված դեսպանության շենքը 2014-ին ձեռք է բերել Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված անձից՝ վճարելով շուկայական գնից մոտ չորս անգամ ավել։ Բելառուսի դեսպանությունը Հայաստանում միակն է, որը գտնվում է մայրաքաղաք Երևանից դուրս։ 2014 թ.-ին դեսպանությունը Երևանի Նիկոլ Դումանի փողոցից տեղափոխվեց Կոտայքի մարզի Առինջ գյուղ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատան …

