Երևանում հայտնաբերվել է 28-ամյա աղջկա դի
Հասարակություն
02.09.2019 | 17:32Այսօր Երևանի Բրյուսովի փողոցում հայտնաբերվել է 28-ամյա աղջկա դի: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Այս պահին քննիչները դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում։ Անձի ինքնությունը դեռ պարզ չէ։