Ապօրինի ձկնորսության դեմ կպայքարեն, հավելյալ ջրառի կարիք էլ չի լինի. Գեղարքունիքի մարզպետ

Լուրեր

13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:27
Ալիևի կուսակցությունը խիստ բողոք է հայտնել Էրդողանի խորհրդականի և կուսակիցների՝ հիջաբի արգելքի դեմ հայտարարությունների կապակցությամբ
13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
13.10.2026 | 16:04
Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով»
13.10.2026 | 15:55
ԵՄ-ն ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում
13.10.2026 | 15:51
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ
13.10.2026 | 15:43
Գրետա Թունբերգը միացել է Ֆրանսիայի դպրոցականների բողոքի ցույցերին՝ համազգային ակցիաներին ընդառաջ
13.10.2026 | 15:32
ՔՊ-ական մոտեցում է, գործադիրում աշխատավարձերի բարձրացումների շքերթի շարունակությունն է․ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 15:24
Հոկտեմբերի 15-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ
13.10.2026 | 15:19
Զինծառայողը վիրավորվել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով․ ՊՆ
13.10.2026 | 15:12
Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց // Արցախցիները հստակ կարգավիճակ են պահանջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 15:02
Վարդան Ղուկասյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ
13.10.2026 | 14:55
Էրդողանի խորհրդականն ու կուսակիցը քննադատել են դպրոցներում հիջաբն արգելելու՝ Ադրբեջանի իշխանությունների որոշումը
Բոլորը

Սևանա լճից այս տարվա ջրառը հնարավոր է չանցնի օրենքով ամրագրված քանակը. հնարավոր է այս տարի հավելյալ ջրառի կարիք չունենանք: Այս մասին այսօր  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Միտումները հիմա տանում են նրան, որ մենք այս տարի կարիք չունենանք 170 մլն խորանարդ մետրից, այսինքն` օրենքով ամրագրված քանակից ավելի ջուր բաց թողնելու»,- ասաց մարզպետը:

Անդրադառնալով Սևանից ապօրինի կատարվող ձկնորսությանը՝ Սանոսյանը նշեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունը արդյունագործական ձկնորսություն թույլ տալու կարգ է մշակել:

«Դեռ 2005 թվականից ձկնորսությունն արգելված է, բայց փաստացի մենք ունենք ձկնորսություն: Եվ հիմա, հուրախություն մեզ, մշակվել է արդյունագործական ձկնորսություն թույլ տալու կարգ: Այդ կարգը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարությունում, և հիմա շրջանառվում է այլ գերատեսչություններում, որից հետո կգնա կառավարություն, հավանության կարժանանա և կսկսի գործել: Նախնական փորձելու ենք կիրառել պիլոտային 150 տոննա ձկան համար»,- նշեց նա:

Աղավնի Սուքիասյան