ՌԴ-ի «թռիչքն» ու ԵՄ-ի «անկումը»․ Հայաստանի առևտրային թոփ 10 գործընկերները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Մինչ ՀՀ կառավարությունը հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների շարքում Ռուսաստանն աննախադեպ վերելք է գրանցում, իսկ ԵՄ-ն՝ զիջում է դիրքերը։

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024 թ-ի հունվար-նոյեմբերի պաշտոնական ցուցանիշները, ըստ որոնց՝ 2023 թ-ի նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստան-Ռուսաստան փոխադարձ առևտրի ծավալն ավելացել է 71․6 %-ով՝ հասնելով 11․6 մլրդ ԱՄՆ դոլարի, իսկ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը նվազել է 11․9%-ով՝ կազմելով 2․1 մլրդ դոլար։ Զգալի պակասել է նաև ԱՄՆ-ի հետ ՀՀ-ի առևտրաշրջանառությունը՝ 39․2%-ով՝ կազմելով 381 մլն դոլար։ 11 ամսում ամենամեծ աճն արձանագրվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ փոխադարձ առևտրում՝ 3․5 անգամ՝ հասնելով 5․1 մլրդ դոլարի։ ՀՀ-ի առևտրային հաջորդ խոշոր գործընկերը Չինաստանն է․ այս երկրի հետ առևտրաշրջանառությունն ավելացել է 37․9 %-ով՝ հասնելով 2․6 մլրդ դոլարի։

bar-chart-race visualization

  

Ուշագրավ է, որ Ռուսաստանի հետ փոխադարձ առևտրի ծավալն աճել է ի հաշիվ ներմուծման և ոչ թե արտահանման, ավելին՝ արտահանումը զգալի կրճատվել է։ Մասնավորապես՝ 2024 թ․ հունվար-նոյեմբերին 2023 թ-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ՌԴ-ից ՀՀ ներմուծումն ավելացել է 2․5 անգամ և կազմել մոտ 8․7 մլրդ դոլար, իսկ արտահանումը՝ պակասել 10․2 %-ով և կազմել 2․9 մլրդ դոլար։ Միաժամանակ հակառակ պատկերն է ԱՄԷ-ի դեպքում, որտեղից ներմուծումն աճել է միայն 9․1%-ով և կազմել 76․1 մլն դոլար, իսկ ահա արտահանումն աճել է 3․6 անգամ և կազմել 5 մլրդ դոլար։

Առևտրաշրջանառության ապրանքային կառուցվածքում աչքի է ընկնում «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» խումբը․ այս ապրանքների ներմուծումը Հայաստան 2024 թ-ի հունվար-նոյեմբերին աճել է 3․5 անգամ՝ կազմելով գրեթե 7 մլրդ դոլար, իսկ արտահանումը՝ 3․6 անգամ՝ կազմելով գրեթե 7․7 մլրդ դոլար։ 

Գայանե Խաչատրյան