Դատախազը Զորականում դպրոցականների կողմից անչափահասին ծեծելու քրգործով հատուկ վերանայման բողոքներ է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան

Լուրեր

08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազը դատարան է հանձնել Զորականում անչափահասին առևանգած և նրա նկատմամբ խուլիգանություն կատարած մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Նշենք, որ մեծ աղմուկ հանած այս գործը Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտների, այսպես կոչված «ռազբորկայի» մասին է, երբ նրանք հաշտվելու պատրվակով հանդիպել էին Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողի հետ ու դաժան ծեծի ու նվաստացման էին ենթարկել նրան։

«Դատախազը 2025 թվականի դեկտեմբերի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Տավուշի մարզի Զորական բնակավայրում 2025 թվականի սեպտեմբերին անչափահասին առևանգած և նրա նկատմամբ խուլիգանություն կատարած մեղադրյալներ Հ.Ա.-ի, Մ.Բ.-ի, Տ.Ու.-ի, Լ.Ս.-ի և Հ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում դատախազը 2025 թվականի նոյեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել Հ.Ա.-ի, Մ.Բ.-ի, Տ.Ու.-ի, Լ.Ս.-ի և Հ.Գ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ խուլիգանություն) և 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը):

2025 թվականի նոյեմբերի 3-ին և նոյեմբերի 4-ին միջնորդություններ են ներկայացվել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Հ.Ա.-ի, Մ.Բ.-ի, Տ.Ու.-ի, Լ.Ս.-ի և Հ.Գ.-ի նկատմամբ մեկ ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Տ.Ու.-ի մասով միջնորդությունն ամբողջությամբ բավարարվել է, Հ.Ա.-ի, Մ.Բ.-ի և Հ.Գ.-ի մասով միջնորդությունները բավարարվել են մասնակի՝ 20 օր ժամկետով, իսկ Լ.Ս.-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 20 օր ժամկետով:

Նախաքննության ընթացքում միջնորդություններ են ներկայացվել մեղադրյալների նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը երկարաձգելու վերաբերյալ, որոնք Հ.Գ.-ի, Հ.Ա.-ի, Մ.Բ.-ի և Լ.Ս.-ի մասով ամբողջությամբ մերժվել են (վարույթ իրականացնող մարմնի որոշմամբ նրանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցը), իսկ Տ.Ու.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ համակցված կիրառվել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցները:

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վերոնշյալ որոշումների դեմ հսկող դատախազի կողմից հատուկ վերանայման բողոքներ են ներկայացվել Վերաքննիչ քրեական դատարան»,- ասված է հաղորդագրությունում։

Factor TV-ն տեսանյութի հրապարակման պահից անդրադարձել էր թեմային ու մանրամասներ հաղորդել։