Սիսակ Գաբրիելյանը՝ ՀՖՖ նախագահ դառնալու տեղեկությունների մասին

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Factor TV-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունը, թե ինքը կարող է դառնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաջորդ նախագահը։ ՀՖՖ ղեկավարության հասցեին քննադատությունների ֆոնին քննարկվում են նոր նախագահի տարբեր թեկնածուների անուններ, որոնց թվում շրջանառվում է նաև Սիսակ Գաբրիելյանի տարբերակը, որը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։

«Նման խոսակցություններ առնվազն վերջին մեկ տարում պտտվում են, բայց կարող եմ ասել, որ այս պահին ինձ տեսնում եմ խորհրդարանում և շարունակում եմ իմ գործունեությունը։ Հետևաբար, այդպիսի տեղեկություններն իսկությանը չեն համապատասխանում։ Նման քննարկում երբեք չի եղել»,- նշեց Սիսակ Գաբրիելյանը։

Գնահատելով ՀՖՖ ղեկավարության աշխատանքը՝ պատգամավորը նշեց, որ Հայաստանի ազգային հավաքականի անհաջող ելույթների ու երկրպագուների դժգոհությունների համար կան բազմաթիվ պատճառներ։

«Եթե հետ գնանք, վերջին շրջանը, մեծ հաշվով, կա՛մ շատ վատ առումով չի տարբերվում, կա՛մ քիչ է տարբերվում մեր նախորդող շրջանին։ Երբեմն տեսնելով քննադատությունները՝ իմ մոտ տպավորություն է, որ, օրինակ, 90-ականներին կամ 2000-ականներին հավասարը հավասարի հետ մրցում էինք Բրազիլիայի, Արգենտինայի կամ Իսպանիայի հավաքականների հետ։ Ցավոք, այս պահին Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է չցուցադրել այն խաղը, որը մեր երկրպագուները ցանկանում են։ Կարծում եմ՝ դրա համար կան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն։ Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ մեր շփումների ժամանակ թե՛ իմ կողմից, թե՛ իրենց կողմից բարձրաձայնվել են այդ խնդիրները։ Օրինակ՝ այս պահին մենք ունենք ֆուտբոլիստների տարկետման հետ կապված խնդիր»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։

Հարցին՝ ստեղծված իրավիճակում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ու փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հեռանալը կարո՞ղ է լինել լուծումներից մեկը, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց․ «Ինչ-որ պահի բոլորս էլ հեռանալու ենք։ Վերջին շրջանում այդ մեծ դժգոհության ֆոնին իմ կողմից իրենց եղել է առաջարկ, որ հանդիպեն, քննարկեն բոլոր շահագրգիռ խմբերի ու երկրպագուների հետ։ Իմ տպավորությամբ՝ մարզչական և կառուցվածքային առումով վերջին փոփոխությունները պայմանավորված են նաև հենց այս խնդիրները լուծելու հետ։ Ե՛վ պարոն Մելիքբեկյանը, և՛ պարոն Նիկողոսյանը, իմ ունեցած տեղեկություններով, բայց այդքան էլ վստահ չեմ, չունեն իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո կրկին առաջադրվելու և իրենց գործունեությունը շարունակելու հավակնություններ։ Մենք կայացրել ենք որոշում, որ քաղաքական ներգրավվածություն գործադիր մարմնում չպետք է լինի։ Այս պահին մեր դիրքորոշումը հետևյալն է՝ պետք է պետական ծրագրերով աջակցենք նաև ֆուտբոլ մարզաձևին»։

Ամեն դեպքում, Սիսակ Գաբրիելյանը չի բացառում, որ կարող է մասնակցել ՀՖՖ նախագահի հաջորդ ընտրություններին, բայց այս պահին իրեն չի տեսնում այդ պաշտոնում։

«Ես ոչինչ չեմ բացառում։ Միայն կարող եմ ասել, որ ինձ չեմ տեսնում այդ պաշտոնում։ Ես ինձ տեսնում եմ խորհրդարանում։ Կարծում եմ՝ քանի դեռ քաղաքական թիմի մաս եմ կազմում, պետք է կենտրոնանամ միայն իմ աշխատանքի վրա, հատկապես, որ նախընտրական շրջան է»,- նշեց Սիսակ Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի դեկտեմբերից։ 2023 թվականի դեկտեմբերին նա վերընտրվել է այդ պաշտոնում՝ 3 տարի ժամկետով։ 

Նարեկ Կիրակոսյան

Դավիթ Եղիազարյան