Տրվել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագրի մեկնարկը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի և «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ի միջև ստորագրվել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման՝ «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի իրականացման պայմանագիրը։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Նոր կառուցվող հատվածում տեղակայված կլինի 1000 տեղանոց համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան՝ հագեցած նոր ցուցասրահներով։ Կձևավորվի մշակութային և ժամանցային նոր հանգույց՝ մոտավորապես 30 հազար քմ-ից ավելի տարածքով։

Ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է.

«Սիրելի՛ երևանցիներ, մոտ մեկ տարի առաջ մենք մեկնարկեցինք «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման գործընթացը։ Այդ ժամանակ շատերն անկեղծորեն կասկածում էին, որ Կասկադի գործընթացը երբևէ հնարավոր կլինի հասցնել վերջնակետին։ Այսօր մենք իրականացնում ենք մի ծրագիր, որը տասնամյակներով փակուղու մեջ էր։ Կասկադի գործընթացի մեկնարկը փաստում է, որ պետությունը, համայնքը և մասնավոր հատվածը կարող են գործել որպես մեկ ամբողջություն՝ երկարաժամկետ արդյունքի համար։ Գրեթե մեկ տարի անց մենք առաջին անգամ կանգնած ենք մի կետի առաջ, որտեղ կարող ենք պաշտոնապես հայտարարել՝ Կասկադի մշակութային հանգույցի նախագծի իրականացման գործընթացը մեկնարկում է։ Շնորհակալություն եմ հայտնում Կառավարության մեր գործընկերներին, ԿԳՄՍ նախարարությանը, GTB Holdings–ի գործընկերներին, ճարտարապետական համայնքին՝ բոլոր քննարկումների, մասնագիտական դիտարկումների համար։ Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում Ջիմ Թորոսյանի և Սարգիս Գուրզադյանի ընտանիքներին՝ աջակցության համար, իսկ պարոն Ասլան Մխիթարյանին՝ խորհրդատվության և կառուցողական ներգրավվածության համար։ Շնորհակալություն պարոն Վիլմոտին։ Պարոն Վիլմոտը ոչ միայն միջազգային մակարդակի ճարտարապետ է, այլև մասնագետ, որը մեծ հարգանքով է մոտենում քաղաքի պատմությանը, Ջիմ Թորոսյանի ստեղծած սկզբնական գաղափարին և Երևանի յուրահատուկ կերպարին։ Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին, որոնց աշխատանքի շնորհիվ այսօր այստեղ ենք: Եվ շատ կարևոր է ասել՝ ինչ է տալու այս նախագիծը երևանցիներին. այն բերելու է քաղաքային կյանքին նոր բովանդակություն՝ մշակութային միջոցառումներով, հանրային բաց տարածքներով, տեղծվելու է բարելավված միջավայր»:

Հիշեցնենք՝ հոկտեմբերին Կառավարությունը Կասկադում Արմեն Սարգսյանի փեսայի ընկերության ներդրումային ծրագրին հավանություն էր տվել։