Կառավարությունը Կասկադում Արմեն Սարգսյանի փեսայի ընկերության ներդրումային ծրագրին հավանություն տվեց

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Կասկադի հարակից տարածքում «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊ ընկերության ներդրումային ծրագրին և որոշեց կառուցապատման նպատակով առանց մրցույթի հողամաս տրամադրել և ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարել ընկերությանը։

Տարածքի ընդհանուր մակերեսը մոտ 11 հա է։ Ներդրողը պետությունից պետք է գնի այս տարածքի միայն 4․8 հեկտարը՝ 10․5 մլրդ դրամով, որը շուկայական արժեքին մոտարկված ընդհանուր կադաստրային արժեքն է։ Ընդ որում՝ կառավարությունը համաձայնել է, որ կառուցապատողը գումարը տարաժամկետ վճարի: Պայմանագրի գործողության ժամկետը  5 տարի է։ Մինչ պայմանագրի գնի ամբողջական վճարումը հողամասերը կհամարվեն գրավադրված հօգուտ Երևան համայնքի։ Տարածքի 1․8 հեկտարը պետք է կանաչապատվի։

Այս տարվա հունվարին, հիշեցնենք, Երևանի քաղաքապետարանը մրցույթ էր հայտարարել «Կասկադ համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման համար, որին միայն 1 մասնակից էր հայտ ներկայացրել, և որն էլ հաղթող էր ճանաչվել՝ «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ընկերության ներկայացրած կոնսորցիումը։

Factor TV-ն «Մրցույթ՝ առանց մրցակցության․ ինչպես է քաղաքապետարանն ընտրել Կասկադի կառուցապատողին» փաստաքննության շրջանակներում պարզել էր, որ «Ջի Թի Բի դիվելոփմենթ»-ը ստեղծվել է մրցույթից ամիսներ առաջ՝ 2024 թվականի հոկտեմբերին։ Հիմնադիրը և իրական շահառուն Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝ 97․5 % բաժնեմասով, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան։ Ընկերության 1․5% բաժնեմասը պատկանում է ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգին, 1%-ը՝ Հնդկաստանի քաղաքացի Սուլախան Սինղին։ Գրիգոր Տեր-Ղազարյանը և Բոբբի Սինգհ Կանգը, հիշեցնենք, ադրբեջանական կողմի ինտենսիվ կրակոցների պատճառով Երասխից Արարատ տեղափոխված մետալուրգիական գործարանի սեփականատերերն են, իսկ գործարանի կառուցման համար կառավարությունը 3․5 մլրդ դրամի բյուջետային վարկ է հատկացրել։

Կոնսորցիումի անդամներից մեկը՝ «Ռեալ Ջի» ՍՊԸ, նույնպես նորաստեղծ ընկերություն է, գրանցվել է մրցույթի հայտարարումից հետո՝ 2025-ի փետրվարի 4-ին։ Միակ սեփականատերը նույն Գրիգոր Տեր-Ղազարյանն է։ Կոնսորցիումի մյուս 2 անդամներն ամերիկյան բեռնափոխադրող ընկերություններ են՝ «Կարգո Սըլուշն Բրոքերեյջ» և «Կարգո Էքսպրես Ջորջիա»։ Երկուսի սեփականատերն էլ Բոբբի Կանգն է, երկուսն էլ զբաղվում են միայն բեռնափոխադրումներով՝ օդային, ջրային և ցամաքային, բայց ոչ մշակութային կոթողների շինարարությամբ։

Նկատենք, որ կառավարության հաստատած նախագծի հիմնավորման մեջ ներկայացված են Կասկադի վերակառուցման նպատակով քաղաքապետարանի անցկացրած մրցույթի մասնակիցների համար ներկայացված պահանջները։ Մինչդեռ, երբ Factor TV-ն փաստաքննության ժամանակ քաղաքապետարանից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էր այդ պահանջերի մասին, պաշտոնյաները չեն պատասխանել մեր այդ հարցին։

Պարզվում է՝ մրցույթի մասնակիցը պետք է «վերջին 7 տարվա ընթացքում նվազագույնը 30 հազար քմ շենք/շինության կառուցապատման փորձ, որը կհավաստվի համապատասխան քաղաքաշինական և կադաստրային փաստաթղթերով կամ կառուցապատման փորձը հավաստող պատշաճ տեղեկանքով՝ պայմանով, որ մրցույթը հաղթելու դեպքում, մինչև պայմանագրի ստորագրումը, կներկայացվեն քաղաքաշինական համապատասխան փաստաթղթերը»։

Թե ինչպե՞ս է նորաստեղծ և բեռնափոխադրում իրականացնող ընկերությունների կոնսորցիումը բավարարել այս պահանջը, պարզ չէ։ 

 

Գայանե Խաչատրյան