Մրցույթ՝ առանց մրցակցության․ ինչպես է քաղաքապետարանն ընտրել Կասկադի կառուցապատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.04.2025 | 23:29
Հնդկաստանը վաճառել է 2022-2024 թվականներին Հայաստան ներմուծված զենքի 43%-ը․ Reuters
16.04.2025 | 23:13
Ադրբեջանի ԳՇ պետն այցով Սլովակիայում է․քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր
16.04.2025 | 23:04
Ռուբիոն և Ուիթկոֆը մեկնում են Ֆրանսիա՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի դադարեցումը․Պետդեպ
16.04.2025 | 22:48
Ալիևը կայցելի Չինաստան. Բաքուն Պեկինին առաջարկում է ներդրումներ կատարել ԼՂ տարածքներում
16.04.2025 | 22:34
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը
16.04.2025 | 22:23
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.04.2025 | 22:00
Փաշինյանն է հաղթելու, եթե Քոչարյանը և Սերժը լինեն իր մրցակիցները․ սխալ է ասել՝ 2026-ին կպարտվի․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2025 | 21:42
Երևանում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է
16.04.2025 | 21:29
Իրանի ԱԳ նախարարը ապրիլի 17-ին կայցելի ՌԴ․ նա Պուտինին կփոխանցի Ալի Խամենեիի նամակը
16.04.2025 | 21:14
ԱՄՆ-ն երկու ամսվա ընթացքում մտադիր է սկսել Սիրիայից զորքերի դուրսբերումը
16.04.2025 | 21:00
Վստահ եմ՝ Վարդան Ղուկասյանին ընտրածների մեծ մասը Միութենական պետության կողմնակից չէ, այլ բանի համար են ընտրել․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2025 | 20:49
Ուկրաինայի Գերագույն ռադան երկարաձգել է երկրում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան
16.04.2025 | 20:31
Գագիկ Բեգլարյանը ապօրինի ձեռք է բերել շուրջ 3 տասնյակ գույք. քրվարույթը դատարանում է. Հակակոռուպցիոն կոմիտե
16.04.2025 | 20:30
Գյումրեցիները՝ Վարդան Ղուկասյանի ընտրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2025 | 20:20
Անաստաս Միկոյան 64 շենքերի բնակիչները հանդիպել են Տիգրան Ավինյանին
Բոլորը

Հնարավո՞ր է, արդյոք, մայրաքաղաքի կենտրոնում՝ ճարտարապետական ժառանգության բացառիկ նմուշի, քաղաքի այցեքարտը համարվող կառույցի շինարարական ծրագիրը վստահել մի ընկերության, որը նախկինում զբաղվել է բեռնափոխադրումներով և չունի կառուցապատման փորձ։ Իսկ հնարավո՞ր է դա անել այնպես, որ այդ ընկերությունը հաղթի մրցույթում, բայց մրցույթ, որպես այդպիսին, չլինի։ 

Իսկ հիմա՝ փաստերը հերթով։ 

Ընտրյալները

Այս տարվա փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանի Կասկադի վերնամասի անավարտ հատվածի շինարարության համար հայտարարված մրցույթում հաղթել է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ի ներկայացրած կոնսորցիումը։ 

Կասկադի վերնամասն անավարտ է 1988 թվականից ի վեր։ Դեռևս 2000-ականներին վերակառուցման համար հայտարարված մրցույթում հաղթեց Դեյվիդ Հադսոնի նախագիծը։ Շինարարությունն անգամ մեկնարկեց, սակայն կարճ ժամանակ անց՝ 2009 թվականին, դադարեցվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2024-ի մայիսին հայտարարեց Կասկադն ավարտուն տեսքի բերելու մտադրության մասին։ «Համալիրի արդիականացում» վերտառությամբ 2024-ի սեպտեմբերին հանրության դատին ու քվեարկությանը ներկայացվեց 2 նախագիծ՝ Դեյվիդ Հադսոնի և Ժան-Միշել Վիլմոտի։ Ձայների փոքր տարբերությամբ վերջինը հաղթող ճանաչվեց։ 

2025 թվականի հունվարի 17-ին «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման մրցույթ հայտարարվեց։ Այս գործընթացը, սակայն, մրցույթ կոչելը դժվար է։ Factor TV-ն պարզել է, որ մասնակցել է միայն մեկ՝ «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ընկերության ներկայացրած կոնսորցիումը։ Այս փաստը հաստատել են Երևանի քաղաքապետարանից։ Ընդ որում, մրցույթի մասին մեր հարցերին պաշտոնյաները կարողացան պատասխանել միայն 30 օր անց։ Մեկ ամիս տևած մրցույթին ոչ մի այլ հայտ չի ներկայացվել։ 

«Ջի Թի Բի դիվելոփմենթ»-ը ստեղծվել է ամիսներ առաջ՝ 2024 թվականի հոկտեմբերին։ Հիմնադիրը և իրական շահառուն Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝ 97,5 % բաժնեմասով, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան։ Ընկերության 1,5% բաժնեմասը պատկանում է ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգին, 1%-ը՝ Հնդկաստանի քաղաքացի Սուլախան Սինղին։

Գրիգոր Տեր-Ղազարյանը և Բոբբի Սինգհ Կանգը, հիշեցնենք, ադրբեջանական կողմի ինտենսիվ կրակոցների պատճառով Երասխից Արարատ տեղափոխված մետալուրգիական գործարանի սեփականատերերն են, իսկ գործարանի կառուցման համար կառավարությունը 3,5 մլրդ դրամի բյուջետային վարկ է հատկացրել։ Այսինքն՝ դա արտոնյալ վարկ է․ այն տրամադրվել է 8% տոկոսադրույքով, 4 տարի մարման ժամկետով, որի առաջին տարում տոկոսադրույք չի հաշվարկվում, իսկ մարումները սկսվում են միայն 3-րդ տարուց։ Ի դեպ, վարկի ապահովման համար գրավադրվել է նաև Տեր-Ղազարյանի ընտանիքին պատկանող Կոմիտասի փակ շուկայի տարածքը։

Որոնք են կոնսորցիումի մյուս մասնակիցները

Կոնսորցիումի անդամներից մեկը նորաստեղծ ընկերություն է։ Կոչվում է «Ռեալ Ջի» ՍՊԸ, գրանցվել է մրցույթի հայտարարումից հետո՝ 2025-ի փետրվարի 4-ին։ Միակ սեփականատերը նույն Գրիգոր Տեր-Ղազարյանն է։

Թե՛ «Ջի Թի Բի դիվելոփմենթ»-ի, թե՛ «Ռեալ Ջի»-ի գործունեության ոլորտը, ըստ ՊԵԿ-ի, ոչ թե շինարարությունն է, այլ՝ «Այլ ծառայությունների մատուցում, չներառված ուրիշ խմբավորումներում»։

Կոնսորցիումի մյուս 2 անդամներն ամերիկյան բեռնափոխադրող ընկերություններ են՝ «Կարգո Սըլուշն Բրոքերեյջ» և «Կարգո Էքսպրես Ջորջիա»։ Երկուսի սեփականատերն էլ Բոբբի Կանգն է, երկուսն էլ զբաղվում են միայն բեռնափոխադրումներով՝ օդային, ջրային և ցամաքային, բայց ոչ մշակութային կոթողների շինարարությամբ։ 

Գրիգոր Տեր-Ղազարյանից փորձեցինք պարզել՝ ինչպե՞ս են առանց շինարարական լուրջ փորձառություն ունենալու իրականացնելու Կասկադի նախագիծը։ Նա խնդրեց հարցը գրավոր ուղղել ընկերությանը։ Հարցումն ուղարկել ենք, պատասխան դեռևս չենք ստացել։

Ստացվում է՝ նույն անձինք տարբեր «դեմքերով» ստեղծել են կոնսորցիում և պատրաստվում են իրենց համար բոլորովին նոր գործունեություն ծավալել՝ կառուցել Կասկադ մշակութային կոթողի անավարտ մասը։

Factor TV-ն քաղաքապետարանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք խնդրահարույց չէ, որ «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն ստեղծվել է ընդամենը ամիսներ առաջ՝ 2024-ի հոկտեմբերին, ի՞նչ երաշխիք, որ այն կկարողանա պատշաճ իրականացնել նախագիծը։

Ստացել ենք այս պատասխանը․ ««Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ընկերությունը, որը հանդես է գալիս կոնսորցիումի կազմում, սահմանված կարգով ներկայացրել է մրցույթի հայտով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը՝ նախկինում կատարված աշխատանքների և մրցույթի առարկա հանդիսացող ծրագրի իրականացման համար ֆինանսական ռեսուրսների առկայության վերաբերյալ»:

Մեր հարցին, թե նախկինում ի՞նչ աշխատանքներ է կատարել մասամբ նորաստեղծ, մասամբ՝ բեռնափոխադրող այս կոնոսորցիումը, քաղաքապետարանը չի պատասխանել և հորդորել է մրցույթին առնչվող այս հարցն ուղղել «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ին։

Ստացվում է՝ նախ քաղաքապետարանը հղում է անում կոնսորցիումի «նախկինում կատարած աշխատանքներին»՝ արդարացնելով մրցույթում կոնսորցիումը հաղթող ճանաչելու հանգամանքը, ապա փաստացի խոստովանում, որ այդ «նախկինում կատարված աշխատանքների» մասին տեղեկություն չունի։ 

Գերակա շահը հետապնդում է երևանցիներին

Ֆրանսիացի Ժան-Միշել Վիլմոտի էսքիզը, փաստացի, Երևանի գործող իշխանությունների պատվերն է։ Ճարտարաապետները նշում են, որ Վիլմոտն այս էսքիզն արել է առանց Երևան այցելելու։ Դրա կյանքի կոչման համար ներդրողն առաջարկել է 20 մլրդ 47 մլն դրամ կամ 51 մլն դոլարի ներդրում։ Ծրագիրը պետք է իրականացվի 5 տարում:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե «Երևանի քաղաքապետարանը ֆինանսական միջոցներ չի ծախսում առհասարակ, այլ այդ հիմնական համալիրը կառուցվում է Երևանի քաղաքապետարանի համար՝ պայմանով, որ հարակից տարածքում հետագայում տրվելու են թույլտվություններ կառուցապատման համար»։

Կասկադի համահեղինակների կարծիքը պաշտոնյաների կողմից անտեսելուն, նախագծի ճարտարապետական լուծումներին և դրա շուրջ քննադատություններին, կանաչապատման ենթակա տարածքի փոքրությանը Factor TV-ն արդեն անդրադարձել է։

Հաստատված նախագծում, ի տարբերություն նախկինի, կա խիստ էական մի տարբերություն։ 2 նախագծերով էլ Կասկադի աջակողմյան հատվածում նախատեսված է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրների կառուցում, սակայն Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ընտրված տարբերակի դեպքում դրա համար շատ ավելի մեծ տարածք է հատկացվելու, ինչի հետևանքով Երևանի մի խումբ բնակիչներ զրկվելու են իրենց սեփականությունից։ Հավելյալ տարածքը, որը ներկայում բնակեցված է, մոտ 24 հազար քառակուսի մետր մակերես ունի։ Որպեսզի քաղաքապետարանն այդ տարածքը կարողանա հանձնել ներդրողին, դրա նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու գործընթաց է սկսելու։ Քանի՞ անձի սեփականության է այն առնչվելու․ քաղաքապետարանն այս հարցի պատասխանը չունի։

«Տվյալները հնարավոր կլինի հստակեցնել՝ տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացի մեկնարկից հետո»,- պատասխանել են քաղաքապետարանից: 

Տարածքի բնակիչները քաղաքապետարանի ծրագրի վերաբերյալ տարբեր կարծիքներ ունեն։ Factor TV-ի հետ զրույցում Վահագնը նշեց, որ 1938 թվականից բնակվում է այդ վայրում, բայց եթե նորմալ փոխհատուցում տան իրեն, դեմ չի լինի տեղափոխվել․ «Միայն չխաբեն։ Էս էն թվերը չի, որ Հյուսիսային պողոտայի տներից գցեցին դուրս, ոնց ուզեցին՝ շարժվեցին»։

«Ես չեմ ուզում դուրս գամ, իմ տունը կա, իմ տան մեջ կմնամ, դուրս չեմ գա»,- իր հերթին ասում է 60 տարուց ավելի տարածքի բնակիչ Տիգրանը։

Ստացվում է՝ քաղաքապետարանի նախագծի իրականացման դեպքում մի խումբ երևանցիներ ստիպված են լինելու թողնել իրենց տները, իսկ մասնավոր բիզնեսը հավելյալ տարածք և հավելյալ շահույթ է ստանալու։ 

Այստեղ ուշագրավ է կոնսորցիումի կենտրոնական դեմքի՝ Գրիգոր Տեր-Ղազարյանի, այսպես ասած, «մութ» անցյալը։ Ըստ Դատալեքսում առկա տեղեկատվության՝ իշխանության սրտի գործարարը 2009 թվական-ին մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել (ԵԿԴ/0042/01/09)։

Վերջում քաղաքապետարանի պաշտոնյաներին արժե հիշեցնել՝ «Կասկադ» համալիրը Երևանի ճարտարապետական ժառանգության բացառիկ նմուշներից է, մշակութային ժառանգության պահպանվող օբյեկտ, 2018 թվականին ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ, և պետք է պահպանվի օրենսդրությամբ սահմանված կարգով։ 

Գայանե Խաչատրյան