Ներկայացվել է «Կասկադ» համալիրի վերակառուցման էսքիզը․ նախատեսվում է ստեղծել նոր մշակութային հանգույց

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում ներկայացվել և քննարկվել է «Կասկադ» համալիրի վերակառուցման էսքիզային առաջարկը, որով նախատեսվում է կառուցել համալիրի անավարտ հատվածը և ձևավորել նոր մշակութային հանգույց՝ համերգասրահով, թանգարանային տարածքներով ու հանրային գոտիներով՝ պահպանելով հուշարձանի պատմական և ճարտարապետական ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Թամանյան փողոց 10/1 հասցեի հողամասում՝ համալիրի Ա1 գոտում նախատեսվող «Կասկադ մշակութային հանգույց» ծրագրի էսքիզային առաջարկով նախատեսվում է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի կառուցում՝ ապահովելով մշակութային կոթողի ամբողջական, ավարտուն տեսքը և համալիրի կապը Հաղթանակի 50-ամյակի հուշարձանի հետ:

Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ճարտարապետ, ծրագրի նախագահ Ռալֆ Լևեդեգը, «Willmotte and Associes» ճարտարապետական ընկերության նախագահ, էսքիզային առաջարկի հեղինակ, ֆրանսիացի անվանի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտը:

««Կասկադ» համալիրն առանձնահատուկ նշանակություն ունի Երևանի յուրաքանչյուր բնակչի համար: Այս ծրագիրը հատկապես կարևոր է ստեղծած հնարավորություններով. լիահույս եմ՝ դրա իրականացումն էապես կփոխի մեր քաղաքի մշակութային դիմագիծը՝ տարիքային տարբեր խմբերի համար ձևավորելով ժամանակակից կրթական և մշակութային նոր միջավայր»,- ողջունելով քննարկման մասնակիցներին` ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նաև շեշտել է` նորարարությանը զուգահեռ կարևոր են «Կասկադ» համալիրի պատմական շերտերի նշանակությունն ու ավանդույթների պահպանումը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ներկայացնելով գործընթացի նախապատմությունը, նշել է՝ տարբեր էսքիզային առաջարկների վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ են իրականացվել: Երևանի քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» հարթակով հանրային քվեարկություն է իրականացվել ներկայացված առաջարկների շուրջ. հաղթել է քննարկվող «Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը:

«Ըստ նախագծի՝ տարածքի կենտրոնական հատվածում կառուցվելու են 1000-տեղանոց համերգասրահ, թանգարանային հատված, արվեստանոցներ, հանրային տարբեր տարածքներ՝ ժամանցի և հանգստի գոտիներ»,- հայտնել է Տիգրան Ավինյանը:

Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հեղինակած լավագույն կառույցներից մեկի` «Կասկադ» համալիրի վերակառուցման էսքիզային առաջարկը ներկայացրել է ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտը, որը քննարկվող էսքիզի հեղինակն է:

«Մեծ պատիվ է Երևանի համար այս նախագիծը ներկայացնելը: Հաշվի առնելով հուշարձանի պատմական արժեքը՝ ճարտարապետորեն շատ զգուշորեն ենք մոտեցել աշխատանքին՝ չխաթարելով ի սկզբանե մտածված լուծումները, որոնք նախատեսվել էին հեղինակի կողմից: Այդպիսով, նոր համալիրը պահպանում է հուշարձանի ոճային տրամաբանությունը»,- ասել է ճարտարապետը՝ ընդգծելով, որ նախատեսվում է տարածքի կանաչապատում:

Նա ներկայացրել է էսքիզային նախագծով առաջարկվող աշխատանքները, ճարտարապետական լուծումները, իրականացվող փոփոխությունները, մասնագիտական մոտեցումները և այլն՝ ընդգծելով նաև ճարտարապետներ Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի աշխատանքների կարևորությունը գործընթացում:

Նիստի շրջանակում Գիտամեթոդական խորհրդի անդամները հարցեր են ուղղել հեղինակ ճարտարապետին, ներկայացրել իրենց առաջարկներն ու դիտարկումները: Մասնագետները ընդգծել են հուշարձանների պաշտպանության օրենսդրական դաշտի պահանջների պահպանման կարևորությունը, աշխատանքներն իրականացնելիս հուշարձանի բացառիկությունը հաշվի առնելու, ծավալատարածական լուծումներին հարազատ մնալու անհրաժեշտությունը, ինչպես նաև նախընթաց նախագծերի ուսումնասիրությունը և հեղինակների ընդգրկվածությունը գործընթացին»,- ասված է հաղորդագրությունում: