Ադրբեջանի ընդդիմության ղեկավարը կմնա կալանքի տակ. դատարանի ճանապարհին նաև ավելի քան 20 ակտիվիստ է ձերբակալվել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է Ադրբեջանի  ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ»կուսակցության  նախագահ Ալի Քերիմլիի կալանավորման որոշման դեմ բողոքը։ Դատարանն ուժի մեջ է թողել Սաբայիլի շրջանային դատարանի որոշումը, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Ժողովրդական ճակատ» կուսակցությունը հայտնում է, որ դատարանի շենքի դիմաց հավաքված ավելի քան 20 ակտիվիստներ ձերբակալվել են ոստիկանության կողմից։ Ավելին, հաղորդվում է, որ դատարան ժամանողների համար որոշակի խոչընդոտներ են ստեղծվել։

Ձերբակալվածների թվում են եղել նաև կուսակցության կազմակերպչական բաժնի ղեկավար Սագիֆ Գուրբանովը և կուսակցության Բինագադիի մասնաճյուղի նախագահ Ռամիդ Նագիևը։

Միևնույն ժամանակ, դատարանում ինտերնետն արգելափակվել է։

Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանն ավելի վաղ 2 ամիս 15 օր ժամկետով կալանավորել էր Ալի Քերիմլիին: Նա ձերբակալվել էր Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 278.1 հոդվածով (իշխանությունը բռնի զավթելու կամ պետության սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելուն ուղղված գործողություններ):

Կառավարամետ լրատվամիջոցները հաղորդում են, որ նա ձերբակալվել է Ռամիզ Մեհդիևի գործի շրջանակներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի