Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավորները Բաքվից կաշառ ստանալու մեղադրանքով դատարանի առաջ կկանգնեն

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Գերմանիայի ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքից Բունդեսթագի երկու նախկին պատգամավորներ կկանգնեն դատարանի առաջ՝ Բաքվից կաշառք ստանալու մեղադրանքով։ Այս մասին գրում է DW-ն, որին վկայակոչում է ադրբեջանական Meydan TV-ն։

«Ադրբեջանական գործով» մեղադրյալներն են Աքսել Ֆիշերն ու Էդուարդ Լինտները։ Առաջինին մեղադրում են կաշառք ստանալու, երկրորդին՝ պաշտոնյաներին կաշառելու մեջ՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի օգտին որոշումների կայացման վրա ազդելու համար։

Քննության տվյալներով՝ Լինտները, որը 2010 թվականից աշխատել է ԵԽԽՎ-ում, 2016 թվականին մի քանի միլիոն եվրո է ստացել 19 կեղծ ընկերությունների միջոցով։ Այդ գումարի մի մասը նա փոխանցել է այլ պատգամավորների, ինչը, ըստ հետաքննության, պետք է ազդեր անհրաժեշտ որոշումների ընդունման վրա։

Ֆիշերը, որը նույնպես ԵԽԽՎ-ում է 2010 թվականից, հանդես է եկել Ադրբեջանին ձեռնտու ելույթներով։ Փոխարենը նա ստացել է 21,800 եվրո կաշառք։

Դատավարությունը սկսվելու է հունվարի 16-ին Մյունխենի դատարանում։ Սպասվում է, որ երեսուն նիստից բաղկացած դատաքննությունը կավարտվի ապրիլի 25-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի