ՖԻԲԱ-ն նոր նախագահ ունի
Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) նախագահի պաշտոնում արգենտինացի Օրասիո Մուրատորեին փոխարինել է Համանե Նյանգը. տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացված FIBA-ի 21-րդ կոնգրեսում Մալիի ներկայացուցչի օգտին միաձայն քվեարկել են բոլոր՝ 156 պատվիրակները:
Կոնգրեսին մասնակցում էր նաեւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:
Համանե Նյանգը նախկինում զբաղեցրել է FIBA-ի փոխնախագահի, Մալիի սպորտի նախարարի ու երկրի բասկետբոլի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնները: