Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացված եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Դիտյատինի անվան սպորտային մարմնամարզության գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանը 3 ոսկե եւ 2 արծաթե մեդալ է նվաճել առանձին գործիքների վրա. գրում է ՀԱՕԿ-ը: Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամը հաղթել է բազմամարտում, հենացատկի եւ նժույգթափերի վարժություններում: Օղակների եւ ազատ վարժություններում Դավթյանը դարձել է արծաթե մեդալակիր: Ավելի վաղ Արթուր …

