Կարդացած յուրաքանչյուր գիրք, ձեռք բերված յուրաքանչյուր հմտություն այն հենասյուներն են, որոնց վրա կառուցվում է պետությունը. նախարար

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

«Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ, կրթության
ոլորտի կազմակերպիչներ և ծնողներ,

Սեպտեմբերի մեկին մեկնարկում է մեր առաքելության կարևոր ու պատասխանատու շրջափուլը, քանի որ մեզանից յուրաքանչյուրը` մի մասը կրթելով, մյուս մասը`կրթվելով, ձևավորում ենք մեր ունեցած կարևորագույն հարստությունը` գիտակ և ստեղծարար քաղաքացուն:

Ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն առավոտյան արթնանա այն գիտակցմամբ, որ այդ օրվա կատարած աշխատանքից ու ջանքերից է կախված իր ու իր երկրի ապագան, և կարդացած յուրաքանչյուր գիրք, ձեռք բերված յուրաքանչյուր հմտություն ու ունեցած ցանկացած հաջողություն այն հենասյուներն են, որոնց վրա կառուցվում է պետությունը:

Շնորհավորելով Գիտելիքի և դպրության օրվա առթիվ` բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք ու այդ աշխատանքը սիրելու երջանկություն»,- ասված է ուղերձում: