Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ այսօր Սարդարապատի հուշահամալիրում տեղի է ունեցել 2019 թվականի ամառային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը: «Նորակոչիկներին իրենց հարազատների հետ միասին պատմական վայրից Հայոց հաղթանակած բանակ են ճանապարհել ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Համբարձում Մաթեւոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ …

