Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ կառավարության ղեկավարն այս մասին հայտնել է այն բանից հետո, երբ կիրակի տեղի ունեցած Եվրախորհրդարանի ընտրություններում իր գլխավորած ՍԻՐԻԶԱ կուսակցությունը 9%-ով զիջել է «Նոր ժողովրդավարություն» ընդդիմադիր կուսակցությանը: Միաժամանակ, կիրակի անցկացվել են քաղաքապետերի, նահանգապետերի և տարածքային խորհուրդների անդամների ընտրությունները: Երկրորդ փուլը հունիսի 2-ին …

