Հանկարծ դարի բացահայտումները սկսեցիք անել ու նենգաբար հետեւիցս խոսել. Ռուբեն Հայրապետյան

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Որոշ մարդիկ իրենց շահերն առաջ տանելու նպատակով փորձում են սուտ լուրեր տարածել, թե ուսանողների այս անկեղծ ու մասշտաբային կամարտահայտությունն ուղղորդվում է իմ կողմից եւ, զուգահեռաբար, հրահանգավորված զանգերով, նամակներով, ուսանողների հետ զրույցներով հակաքարոզ են սկսել իմ դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը։

«Ուզում եմ ընդամենն ասել, որ նման արտահայտություն անողները վերջնականապես բացահայտում են իրենց ամբողջ քամահրանքը ուսանողների նկատմամբ: Իրենք հենց այդ կարծիքն ունեն ուսանողների մասին, որ նրանց կարելի է «օգտագործել»:

Դուք գոնե մոտավոր պատկերացնո՞ւմ եք, թե ում մասին եք խոսում, տեսե՞լ եք նրանց պայծառ դեմքերը, ընկալե՞լ եք նրանց խոսքի որակը: Այս երիտասարդները ձեզնից եւ ինձնից առաջադեմ ու ինքնուրույն են:

Թե բա՝ ուղղորդել… Ուղղորդումներն ու դավադրությունները ձեր ոճն է, հարգելինե’րս. փաստերն առկա են: Անգամ ֆեյսբուքում եք հրահանգում նյութ տարածել, որ մի քանի հատ «share» երեւա: Մեր տարբերությունը հենց դա է. ինձ սատարող մարդկանցից ոչ ոք իրեն թույլ չի տալիս ձեզ պես զանգել ուսանողներին կամ գրել՝ վատաբանելով այլոց: Այդ առիթից օգտվելով՝ ամենօրյա ռեժիմով ուսանողներին քարոզում եք, թե իբր բոլորը իմ դեմ են ու թե բարեփոխումները խախտումներով են եղել: 7 ամիս ոչինչ չէիք նկատում, մեկ էլ հանկարծ դարի բացահայտումները սկսեցիք անել ու նենգաբար հետեւիցս խոսել: Ցավում եմ, որ այդ գործով զբաղվում են նաեւ մի քանի մոլորյալ գործընկերներ, ովքեր մեծ ճնշման տակ են:

Իմ շրջապատի մարդկանց դասաժամերն եք կրճատում, խոշորացույցով ընկած ամբողջ թիմով ֆինանսական խնդիրներ եք փնտրում, այն դեպքում երբ ես նույնիսկ սեփական գրպանից էի գումար ծախսում, երբ գնումների գործընթացը ձգվում էր: Բոլոր օղակների հնարավոր թերացումները (այդ թվում ձեզնից մի քանիսի անմիջական պատասխանատվության միտումնավոր խախտումները) փորձում եք վերագրել բարձրագույն ղեկավարին՝ չհասկանալով, որ ձեր իսկ դեմ է դուրս գալու այդ ամենը: Ախր ամո’թ է, հարգելի’ գործընկերներ, դուք եւս շատ լավ գիտեք, թե ինչքան ծիծաղելի է ձեր արածը:

Սեփական շահամոլ արժեհամակարգով կշռված հայտարարությունների փոխարեն լրջացե’ք եւ հասկացե’ք, որ, անկախ շարժման կարճաժամկետ արդյունքից, սա մեծագույն հաղթանակն է միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներում:

Հ.Գ. Անգամ տեղյակ չեմ, թե ով է վարում «Հանուն որակյալ կրթության» էջը, բայց բնական է, որ ձեր աշխարհընկալումը ձեզ թույլ չի տա հավատալ»,–նշել է նա: