Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը տեսակապի ձևաչափով մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նիստին՝ ընդգծելով Հայաստանի կառուցողական ներգրավվածությունն ու տարածաշրջանային համագործակցության կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՍԾՏՀ կարևորությունը տարածաշրջանում երկխոսության խթանման և ոլորտային լավագույն փորձի փոխանակման համատեքստում և …

