Փաշինյանին վիրավորելու համար «Այվազովսկի» օգտատիրոջ նկատմամբ տնային կալանք ու բացակայելու արգելք է կիրառվել․ փաստաբան

Լուրեր

27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
27.10.2026 | 15:47
Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՏիկՏոկում շուրջ 6000 հետևորդ ունեցող «Այվազովսկի» անունով հայտնի Հայկ Եղյանի նկատմամբ նշանակվել է տնային կալանք և բացակայելու արգելք: Այս մասին հայտնում է նրա պաշտպան  Ռոման Երիցյանը: Քրեական վարույթը նախաձեռնվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ խուլիգանության հատկանիշներով։

Ռոման Երիցյանն ավելի վաղ ասել էր, որ Հայկ Եղյանին ձերբակալելու ու մեղադրանք առաջադրելու պատճառն այն է, որ օգտատերը սոցհարթակում վիրավորել է Նիկոլ Փաշինյանին։

«Ինչ-որ կուսակցության նախագահ այդ փաստի կապակցությամբ ներկայացրել է հաղորդում՝ նշելով, որ վաղը կարող է ՀՀ վարչապետ ինքը լինել և իր համար անընդունելի է, երբ վարչապետին վիրավորում են»,- ֆեյսբուքյան տեսանյութում ասել էր փաստաբանը։

Հայկ Եղյանը, ըստ պաշտպանի, քաղբանտարկյալ է, քանի որ, ըստ նրա, քրեական հետապնդման է ենթարկվել ընդամենը քաղաքական կոշտ գնահատական հնչեցնելու համար։ Այդուհանդերձ, «Այվազովսկի» օգտատիրոջ տիկտոկյան էջի տեսանյութերի մեծ մասում հնչում են հայհոյանքներ ու վիրավորանքներ։ Թե կոնկրետ որ տեսանյութից հետո է կուսակցության նախագահը դիմել ոստիկանություն, հայտնի չէ, բայց, օրինակ, տեսանյութերից մեկում Հայկ Եղյանը  Փաշինյանի՝ Էրդողանը գիրքը ձեռքին լուսանկարի ֆոնին ռուսերենով մեկնաբանություններ է անում ու հայհոյանքներ հնչեցնում նրա աջակիցներից մեկի հասցեին։

 

Արփի Հակոբյան