Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված օրենսդրական նախաձեռնությանը

Լուրեր

27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
27.10.2026 | 15:47
Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սպառողների իրավունքների պաշտպանության եւ  գովազդի ոլորտներում ունենալու ենք այնպիսի պաշտպանություն, ինչպիսին Եվրոպական միությունում է, բայց դրա համար պետք է լինելու ջանք եւ որոշակի մոտեցումների փոփոխություն: Եթե մենք ուզում ենք լինի այնպես, ինչպես ԵՄ երկրներում է, դրա համար պետք է մեզանից յուրաքանչյուրը փոխվի, այդ թվում նաեւ՝ տնտեսավարողները»,- այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 27-ի հերթական  նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը:

Նախարարը հայտնել է, որ նախագծերի նպատակն ազգային օրենսդրության մոտարկումն է Եվրամիության օրենսդրությանը:

Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ ներկայացված փաթեթով նախատեսվում է լուծել  խնդիրներ, որոնք մասնավորապես վերաբերում են սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմաններին, հեռակա եւ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի մասով սպառողների իրավունքների պաշտպանությանը, մոլորության մեջ գցող եւ համեմատություններ պարունակող գովազդներին, ապրանքների անհամապատասխանության դեպքում սպառողների իրավական պաշտպանության միջոցներին:

Գեւորգ Պապոյանը ներկայացրել է վերոնշյալ դրույթներին վերաբերող սահմանումներն ու կարգավորումները՝ ընդգծելով, որ փաթեթի նպատակը սպառողների իրավունքների պաշտպանությունն է:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը դրական է գնահատել օրենսդրական փաթեթը՝ նշելով, որ այն նախնական քննարկվել է: Հանձնաժողովի փոխնախագահը տնտեսավարողներին հորդորել է մինչեւ երկրորդ ընթերցմամբ քննարկումը մանրամասն ծանոթանալ առաջարկվող կարգավորումներին, հանդես գալ առաջարկներով եւ դիտողություններով, եթե դրանք կլինեն:

Օրենսդրական նախաձեռնությանը կարելի է ծանոթանալ ԱԺ պաշտոնական կայքում՝ այս հղմամբ: 

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: