Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ ԲԸՏՄ աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ս.թ. մարտի 1-ից 10-ն իրականացված որսագողության դեմ պայքարի շուրջօրյա խստացված միջոցառումների ընթացքում արձանագրել են ապօրինի որսի դեպքեր։ «Որսաշրջանի արգելքի, տափաստանային արտույտի միգրացիայի ընթացքում Արմավիրի մարզի Շենիկ համայնքի հարակից տարածքում քաղաքացի Վ.Ա.-ն «MR 155» տեսակի 12 տրամաչափի որսորդական հրացանով ապօրինի որսացել էր «Տափաստանային արտույտ» տեսակի 53 թռչուն։ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի …

