Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է զորքեր ուղարկել Իրան

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

Ռուսաստանն ակտիվորեն օգնում է Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմում և կարող է իր զորքերն ուղարկել այնտեղ։ ՌԲԿ-Ուկրաինայի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իռլանդացի բլոգեր Քեյլին Ռոբերտսոնի հետ զրույցում։

«Ռուսաստանը սկսել է աջակցել իրանական ռեժիմին անօդաչու թռչող սարքերով։ Այն անպայման կօգնի հրթիռների և հակաօդային պաշտպանության հարցերում։ Ո՞րն է հաջորդը»,- ասել է Զելենսկին։

Նա ընդգծել  է, որ այժմ գլխավոր հարցն այն է, թե որ երկիրն առաջինը զորքեր կուղարկի իրանական ռեժիմին աջակցելու համար։

«Ինչպես պատահեց Ռուսաստանի պարագայում, երբ Հյուսիսային Կորեան ուղարկեց 10,000 զինվորական, որոնք այժմ տեղակայված են Ռուսաստանում, բայց կարող են ուղարկվել Ուկրաինա։ Նույնը կարող է պատահել նաև Իրանում՝ Ռուսաստանը կարող է զորքեր ուղարկել այնտեղ»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանն Իրանին տեղեկատվություն է տրամադրել ամերիկյան ռազմական միջոցների, այդ թվում՝ ռազմանավերի և ինքնաթիռների գտնվելու վայրերի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի