Երրորդ նավն է վնասվել Հորմուզի նեղուցում
Քաղաքականություն
11.03.2026 | 14:37Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործողությունների վարչության (UKMTO) հայտարարության համաձայն՝ չորեքշաբթի Հորմուզի նեղուցում անհայտ արկը հարվածել է բեռնատար նավի, որի հետևանքով հրդեհ է բռնկվել, հաղորդում է Reuters-ը։
Նավին հարված է հասցվել Դուբայից 93 կիլոմետր հյուսիս-արևմուտք, անձնակազմն «անվտանգ և առողջ է», միջադեպը չի ազդել շրջակա միջավայրի վրա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄԷ ափերի մոտ հարված է ստացել մեկ այլ նավ, իսկ երկրորդը տարհանվել է Օմանից հյուսիս հարձակումից հետո։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի