Էս հեղուկը պիտի բարձրանա սնուցի, որ սաղարթ ձևավորվի, բայց մեջը դատարկ է․ Բեգոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ծառի բնի ամրությունը ստուգում են վերջերս 11 միլիոն դրամով ձեռքբերված ռեզիստոգրաֆ կոչվող սարքով։

«Այս հեղուկը, որ տեսնում եք, ծառի սնուցող հեղուկն է։ Այն արմատից պետք է բարձրանա դեպի սաղարթ, բայց այստեղ ամբողջ ներսը դատարկ է, և ծառը չի կարողանում սնուցվել»,- ասաց Բեգոյանը, որ Պարոնյան փողոցում ասուլիս էր հրավիրել։

Նրա պնդմամբ՝ նման ծառերը հաճախ արտաքինից կարող են առողջ թվալ, սակայն ամբողջությամբ փտած են։

«Ծառի ներսը բառացիորեն գուբկայի նման է լինում։ Եթե ներսի փայտը ամուր լիներ, սարքը ցույց կտար ավելի բարձր ցուցանիշներ, բայց այստեղ տեսնում ենք, որ բնափայտը շատ թույլ է»,- ասաց նա։

Քաղաքապետարանի պաշտոնյան լրագրողներին նաև ցույց տվեց ծառի կեղևի տակ եղած վնասատուները՝ նշելով, որ նման ծառերը դառնում են վնասատուների տարածման աղբյուր։

Մանրամասները՝ տեսանյութում։