Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) X-ում հայտնել է, որ Իրանից տեղեկատվություն է ստացել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Բուշերի ատոմակայանի կառույցներին թռչող օբյեկտի հարվածի մասին: Հայտարարության մեջ չի նշվում արկի տեսակը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Երեքշաբթի երեկոյան Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունը հայտնել է արկի հարվածի մասին, որին հաջորդել է օբյեկտը կառուցող ռուսական պետական կորպորացիայի՝ «Ռոսատոմ»-ի հաղորդագրությունը։ …

