Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ Չարենցավանի «Վանը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Միխաիլովի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: «Մարզիչը ակումբի ղեկին անցկացրել է 5 պաշտոնական հանդիպում։ «ՖԱ Վանը» շնորհակալություն է հայտնում Ալեքսանդր Միխաիլովին անցկացրած ժամանակահատվածի, նվիրվածության և կատարած աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություն հետագա կարիերայում»,- նշված է ակումբի հայտարարության մեջ: Ալեքսանդր …

