Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է այն համայնքների ցանկը, որտեղ նոյեմբերի 29-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, ավագանու ընտրություններ կանցկացվեն 11 համայնքում՝ համամասնական ընտրակարգով։

Ընտրություններ կանցկացվեն՝

Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան համայնքներում,
Արմավիրի մարզի Մեծամոր և Բաղրամյան համայնքներում,
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում,
Լոռու մարզի Սպիտակ համայնքում,
Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա համայնքներում,
Սյունիքի մարզի Կապան համայնքում,
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում։

Այս համայնքներում ընտրողները քվեարկելու են կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների օգտին։

Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ը։ Ցուցակների գրանցումը կանցկացվի հոկտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 30-ը՝ ժամը 18:00-ը։

Նոյեմբերի 29-ին ընտրություններ կանցկացվեն նաև Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում։ Այստեղ, սակայն, ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով՝ ընտրողները քվեարկելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների օգտին։

Այս համայնքներում թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել հոկտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 30-ը՝ ժամը 18:00-ը։ Թեկնածուների գրանցումը կանցկացվի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 4-ը՝ ժամը 18:00-ը։

Ընտրողների ցուցակներում անճշտությունները շտկելու համար դիմումներ կարելի է ներկայացնել մինչև նոյեմբերի 17-ը՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն։
Ընտրողները իրենց ընտրական տեղամասի համարի և հասցեի մասին տեղեկատվությունը կկարողանան ստանալ հոկտեմբերի 20-ից՝ ՆԳՆ և ԿԸՀ կայքերից։ Նույն ժամանակից հասանելի կլինի նաև տեղամասերի վերաբերյալ տեղեկատվությունը տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողների համար։

Անի Թամրազյան