Չինաստանի ամենաշատ դիտվող հեռուստաշոուն՝ ամենամյա գարնանային փառատոնի CCTV գալա-շոուն, ներկայացրել է երկրի արդյունաբերական նվաճումները և Պեկինի ձգտումը՝ գերիշխելու մարդանման ռոբոտների արտադրության ոլորտում, գրում է Reuters-ը։ Մարդանման ռոբոտներ արտադրող չորս ստարտափներ՝ Unitree Robotics-ը, Galbot-ը, Noetix-ը և MagicLab-ը, ներկայացրել են իրենց արտադրանքը գալա-շոուում։ Ծրագրի առաջին երեք մասերում տասնյակից ավելի Unitree մարդակերպ ռոբոտները սրերով, ձողերով, նունչակիներով կատարել են …

