Փաշինյան VS Շահրամանյան․ ո՞վ է ճիշտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Մարտի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը պնդել էր, որ նախկինում իր կողմից Արցախի հետ կապված բոլոր որոշումները համաձայնեցվել են ԼՂ ներկայացուցիչների հետ։ Նրա խոսքով՝ չի եղել որևէ որոշում, որը կայացվի առանց այդպիսի խորհրդակցությունների։ Միևնույն ժամանակ, վարչապետը պնդել էր, որ բացառություն է եղել 2023 թվականի որոշումը, որը կայացվել է առանց իր մասնակցության։

«Վերջին որոշումը կայացրել է ինքն իրենով, ես չգիտեմ՝ ում հետ է խորհրդակցել, ինձ հետ այդ թեմայով խոսել է, ես հարց եմ տվել՝ Հայաստանի Հանրապետությունը ի՞նչ կապ, ի՞նչ դեր ունի այդ ամեն ինչի հետ, ինքն ասել է՝ ոչ մի կապ, ոչ մի դեր, ասել եմ՝ այդ դեպքում դուք որոշեք, ինչ որոշում ուզում եք՝ կայացրեք»,- նշել է Փաշինյանը՝ նկատի ունենալով ԱՀ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին։

Factor TV-ի հարցին ի պատասխան այսօր Սամվել Շահրամանյանն ընդգծեց, որ Հայաստանը եղել է Արցախի անվտանգության երաշխավորը, և բոլոր հարցերը մշտապես քննարկվել և համաձայնեցվել են ՀՀ իշխանությունների հետ։ Նրա խոսքով՝ դա վերաբերում է նաև 2023 թվականի սեպտեմբերի իրադարձություններին։

«Ադրբեջանական կողմի պահանջներից մեկը եղել է այն, որ այդ փաստաթղթում ներառված լինի, որ դուրս են բերում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ մնացորդները․ մեզ համար անընդունելի է եղել այդ ձևակերպումը»,- ասաց Շահրամանյանը։

Նրա խոսքով՝ փորձել են բանակցությունների ընթացքում փոխել այդ կետը՝ համագործակցելով թե՛ ռուսական, թե՛ ադրբեջանական կողմերի հետ, և այդ տարբերակները ուղարկվել են նաև ՀՀ իշխանություններին՝ դիրքորոշում ստանալու համար։

«Քանի որ ադրբեջանական կողմից ռազմական գործողությունների դադարեցման պահանջներից մեկը նաև եղել է այն, որ այդ փաստաթղթում տեղ գտնի այդ ձևակերպումը, ես անձամբ խոսել եմ Նիկոլ Փաշինյանի հետ, և ինքն ինձ հարցրել է՝ դուք ստորագրո՞ւմ եք այդ փաստաթուղթը։ Ես ասել եմ, որ ո՛չ, դա բանավոր հայտարարություն է։ Ինքն ասաց, որ հաջորդ օրը կհայտարարի, որ Հայաստանի Հանրապետությունն այդտեղ զինված ուժեր չունի, ինչը արել է, և հաջորդ օրը նման հայտարարություն տեղի է ունեցել։ Ուզում եմ ասել՝ մենք բոլոր մեր քայլերը համաձայնեցնում էինք և փորձում էինք նաև այնպես անել, որ այդ ռազմական գործողությունները չտեղափոխվեն Հայաստանի Հանրապետության տարածք»,- ասաց Շահրամանյանը։

Այսպիսով, կողմերի հայտարարությունները նույն գործընթացի վերաբերյալ արմատապես տարբեր են՝ շրջանցելով առանցքային հարցը՝ ո՞վ է կրել վերջնական քաղաքական պատասխանատվությունը Արցախի ճակատագրի համար։

Հիշեցնենք, որ 2023թ. սեպտեմբերի 20-ին՝ ադրբեջանական հարձակումից ու թեժ մարտերից մեկ օր անց, Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ ընդունում են կրակի դադարեցման վերաբերյալ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը և պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ «ռուսական զորակազմի տեղակայման վայրից հանել Հայաստանի զինված ուժերի մնացյալ ստորաբաժանումները, լուծարել և ամբողջությամբ զինաթափել Արցախի պաշտպանության բանակը, ինչպես նաև դուրս բերել ծանր զինտեխնիկան Լեռնային Ղարաբաղից՝ այն արագորեն ոչնչացնելու նպատակով»։

Իսկ 2023 թվականի սեպտեմբերի 28-ին նախ՝ Սամվել Շահրամանյանի ֆեյսբուքյան էջով, իսկ դրա ջնջվելուց հետո՝ Արցախի տեղեկատվական շտաբի էջով հաղորդագրություն տարածվեց, ըստ որի՝ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել այն մասին, որ Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, իսկ մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները։

Հայտարարության մեջ նշվում էր, որ այդ ամենն արվում է «ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակից, Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից ելնելով»։

Շահրամանյանը հետո պարզաբանել էր, թե իրավական դաշտում գոյություն չունի նման փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները, և հայտարարությունն արվել է արցախցիների անվտանգությունը չվտանգելու նկատառմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան