Իրանը Թրամփի ելույթից հետո խոստանում է «ջախջախիչ հարձակումներ»

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Իրանը խոստացել է «ջախջախիչ» հարձակումներ իրականացնել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր երկիրը վերադարձնել «քարե դարեր», գրում է DW-ն։

«Ամենակարող Աստծո հանդեպ վստահությամբ այս պատերազմը կշարունակվի մինչև ձեր նվաստացումը, անարգանքը, մշտական ​​և անկասկած զղջումը և հանձնվելը», – Իրանի պետական ​​հեռուստատեսությունը  փոխանցել է «Խաթամ ​​ալ-Անբիա» ռազմական օպերատիվ հրամանատարության խոսքերը։

«Խաթամ ​​ալ-Անբիա»-ի խոսնակ Էբրահիմ Զոլֆաքարին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի ռազմական կարողությունների գնահատականները «անավարտ» են՝ արձագանքելով Թրամփի՝ Իսլամական Հանրապետությանը մի քանի շաբաթից ուժեղ հարված հասցնելու հայտարարությանը։

Թրամփն ասել է, որ Իրանը «էապես ջախջախված է», իսկ ԱՄՆ-ն իր ռազմական նպատակներին հասնելու ճանապարհին է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ուղերձում հայտարարել էր, որ ամերիկյան զորքերը շուտով «կավարտեն անելիքը Իրանի պատերազմում», քանի որ «հիմնական ռազմավարական նպատակները մոտ են իրականացմանը»։

«Մենք պատրաստվում ենք նրանց (Իրանին) չափազանց ուժեղ հարվածներ հասցնելու առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Մենք  պատրաստվում ենք նրանց վերադարձնել  քարե դար, որտեղ նրանց տեղն է», – ասել էր  Թրամփը։ Նա նաև սպառնացել է, որ եթե Իրանը հրաժարվի ընդունել Վաշինգտոնի պայմաններով գործարքը, ԱՄՆ-ն «շատ ուժեղ հարված կհասցնի նրանց բոլոր էլեկտրակայաններին, հավանաբար, միաժամանակ»։

Բացի այդ՝ ԱՄՆ նախագահը կրկին կոչ էր արել այն երկրներին, որոնք կախված են Իրանի կողմից փակված Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումներից, ինքնուրույն ազատել այն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի