Իրանի նախկին արտգործնախարար Քամալ Խարազին ծանր վիրավորվել է իր տանը հարվածների հետևանքով

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները շարունակվում են արդեն հինգերորդ շաբաթը։ Իրանի նախկին արտգործնախարար Քամալ Խարազին ծանր վիրավորվել է, ենթադրաբար, մահափորձի ժամանակ, որի արդյունքում զոհվել է նրա կինը։

Իրանական լրատվամիջոցները հինգշաբթի օրը հաղորդել են, որ Խարազիի՝ Թեհրանում գտնվող տունը նախորդ օրը ավիահարվածի թիրախ է դարձել։ Պաշտոնյան ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է, ըստ «Շարղ», «Էթեմադ» և «Համ Միհան» թերթերի, գրում է Al Jazeera-ն։

«Մենք տեսել ենք նախկին արտգործնախարար Քամալ Խարազիի դեմ մահափորձի նման մի բան… Մենք չգիտենք, թե ինչու է նա թիրախավորվել։ Նա ծանր վիրավորվել է, իսկ նրա կինը սպանվել է», – Թեհրանից հաղորդելով՝ ասել է Al Jazeeras-ից Մոհամեդ Վալը։

Հինգշաբթի օրը Իրանում, այդ թվում՝ Թեհրանում, Սպահանում և Շիրազում, ավիահարվածներ են գրանցվել։ Հաղորդվում է, որ չորս մարդ զոհվել է Լարեստանում՝ Իրանի հարավում։

Միևնույն ժամանակ, զինված ուժերի միասնական հրամանատարության խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի Մերձավոր Արևելքի պատերազմը մինչև ԱՄՆ-ն ու Իսրայելը չբախվեն «վերջնական ​​զղջման և հանձնվելու», հաղորդում է իրանական կիսապաշտոնական  Tasnim  լրատվական գործակալությունը։

«Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին ասել է, որ Իրանի ռազմական կարողությունների վերաբերյալ ԱՄՆ-ի և Իսրայելի գնահատականները «անավարտ» են, և որ Թեհրանը կակտիվացնի իր ռազմական գործողությունները՝ իր հակառակորդներին սպասելով «ավելի ջախջախիչ, ավելի լայն և ավելի կործանարար» հարձակումներ։

Սպառնալիքը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն մեկնաբանություններին, որ Վաշինգտոնը մի քանի շաբաթվա ընթացքում «չափազանց ուժեղ» կհարվածի Իրանին, չնայած Իրանը «էապես ոչնչացված» է, և ԱՄՆ-ը ճիշտ ուղու վրա է՝ հասնելու իր ռազմական նպատակներին։

Անցյալ շաբաթ մի քանի լրատվամիջոցների հաղորդագրություններ մեջբերեցին Խարազիին, որն ասել էր, որ Իրանը չի փակել բանակցությունների բոլոր ուղիները և բաց է հնարավոր անուղղակի բանակցությունների համար, չնայած անցյալ ամիս CNN-ին տված հարցազրույցում նա ասել էր, որ ԱՄՆ-ի հետ «դիվանագիտության տեղ չի տեսնում»։

Նշվում է, որ չնայած մահափորձի ճշգրիտ դրդապատճառները պարզ չեն, Խարազին հայտնի էր որպես Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար և հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի նախկին խորհրդական, որը սպանվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից պատերազմի առաջին օրը։

Իրանցիները զգուշացրել են, որ երկրում ցանկացած հետագա սպանություն նշանակում է, որ նրանք կհակադարձեն ամերիկյան ավելի շատ շահերի, մասնավորապես՝ տարածաշրջանում տեխնոլոգիական և արհեստական ​​բանականության ընկերությունների և օբյեկտների դեմ, քանի որ կարծում են, որ այդ ընկերությունները օգնում են Իրանում թիրախային սպանություններին։

Իրանի դեմ իրենց վերջին պատերազմում ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականները սպանել են իրանցի միջուկային գիտնականների, ինչպես նաև կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Իրանի անվտանգության քարտուղար  Ալի Լարիջանիին և Իրանի «Բասիջ» ռազմականացված աշխարհազորի հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանիին։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի