Ռուսաստանի Ռոսավիացիան հայտնել է, որ «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայանում կրկին սահմանվել են թռիչքների վերելքի և վայրէջքի ժամանակավոր սահմանափակումներ։ Ավելի վաղ սահմանափակումների ներդրման մասին արդեն հաղորդվել էր Մոսկվայի ժամանակով 15:25-ին, սակայն 16:40-ին հայտնի էր դարձել դրանց չեղարկման մասին։ Սակայն 18:13-ից սկսած Սերգեյ Սոբյանինի Telegram ալիքում կրկին սկսեցին հայտնվել ԱԹՍ-ների հարձակումների հետ մղման մասին հաղորդագրություններ։ …

