Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է։ Այս մասին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արսեն Բաբայանը։ «Ինչպես գիտեինք ի սկզբանե, երկու ամսով երկարացվեց կալանքը, սահմանափակվեցին տեսակցությունները։ Միակ ուրախալի լուրն այն է, որ դատարանը բավարարեց մեր միջնորդությունը՝ քրոջ երեխաներին …

