«Հայոց Համազգային Միասնությունը» չի մասնակցի ընտրություններին․ Միհրան Պողողսյանը կոչ է անում այլ ուժի ձայնը տալ

Լուրեր

15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
Բոլորը

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը, մի կողմ դնելով կուսակցական, անձնական շահերը և նպատակ ունենալով նպաստել ընդդիմադիր ձայների կոնսոլիդացմանը, որպես առանձին քաղաքական միավոր չի առաջադրվելու ԱԺ ընտրություններին։ Այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը։

«Կուսակցությունը դրական է գնահատում Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, բազմաթիվ ուժերի, մասնագիտական խմբերի և հանրության լայն շրջանակների կողմից ներկայացրած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը:

Մենք կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին, կուսակցության համակիրներին խորհրդարանական ընտրություններում քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին»,-նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Պողոսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ կուսակցությունը պարտադիր կմասնակցի 2026 թվակականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին․ «Մենք մասնակցելու ենք միասնական ճակատով՝ մեծ կոսոլիդացիայով»։

Պողոսյանը մեկն է ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից, որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարված և որոնք ապաստան են գտել Ռուսաստանում։ ՌԴ վերջիններիս Հայաստանին չի արտահանձնում։

Պողոսյանին ՀՀ-ում մի շարք դրվագներով մեղադրանքներ են առաջադրվել։ Խոշոր չափերով գույքի հափշտակություն, պաշտոնեական լիազորությունների չարաշահում, ավելի քան մեկ միլիոն դոլարի փողերի լվացում։ 2023-ի մայիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց մեկ տոննա կոկաինի ներմուծման փորձ բացահայտելու մասին։ Պողոսյանին մեղադրանք առաջադրվեց նաև 250 միլիոն եվրոյի թմրամիջոցի մաքսանենգության գործով։

ԴԱՀԿ նախկին ղեկավարի անունը կոռուպցիոն սկանդալների հետ էր կապվում նաև մինչև 2018-ի հեղափոխությունը։ Ամենաաղմկահարույց սկանդալը, որում շոշափվել է Միհրան Պողոսյանի անունը, 2016 թվականի «Պանամայի փաստաթղթերի» արտահոսքն էր։ Պողոսյանը, լինելով ԴԱՀԿ պետ, Պանամայում գրանցված երեք օֆշորային ընկերությունների բաժնետեր էր, շվեյցարական բանկերում այդ ընկերություններից երկուսի հաշիվները տնօրինելու բացառիկ իրավունք ուներ։

Երկար տարիներ Միհրան Պողոսյանին էին վերագրում նաև Հայաստան բանանի ներմուծման ոլորտում փաստացի մենաշնորհի ստեղծումն ու պահպանումը՝ իրեն պատկանող «Քեթրին Գրուպ» ընկերության միջոցով։ Դեռևս 2022-ին դատախազությունը դատարան է դիմել և պահանջել բռնագանձել Պողոսյանին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը։

Եվգենյա Համբարձումյան