Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանում նշում են Անկախության 34-ամյակը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։ Այս առթիվ Factor TV-ն մայրաքաղաք Երևանում, երիտասարդների շրջանում հարցում է իրականացրել՝ պարզելու՝ վերջիններիս համար ինչ է անկախությունը, և արդյոք իրենք իրենց Հայաստանում անկախ զգում են։ «Անկախությունը այն …