Եթե տենց փնթի են, իրենց շինթույլտվությունները չեղարկենք, թող գնան սնանկանան դրանք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ «Լույսեր» թաղամասում շինաղբի ապօրինի կուտակման խնդրին։ Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջոյանը զեկուցեց, որ վերջին երեք օրերին տարածքից շուրջ 60 բեռնատար շինաղբ է տեղափոխվել։ Նա նաև նշեց, որ թեև հարակից կառուցապատողները օժանդակել են մաքրման աշխատանքներին, սակայն աղբը կուտակվել է այլ սուբյեկտների կողմից, և մեկ դեպք կանխվել է շաբաթ օրը։

Տիգրան Ավինյանը խիստ արձագանքեց՝ կարգադրելով գտնել այն կառուցապատողներին, ովքեր շինաղբը թափում են ոչ սահմանված վայրերում։

«Գտնենք մեթոդ իրենց շինթույլտվությունները չեղարկելու առհասարակ։ Թող գնան սնանկանան դրանք։ Որովհետև եթե այդպիսի փնթի են իրենք իրենց էությամբ և իրենց մոտեցումներով, որ իրենց շինաղբը որտեղ պատահի կարող են տանել թափել, պետք է իրենց շինթույլտվությունները չեղարկել»,- հայտարարեց քաղաքապետը։

Ավինյանը հանձնարարեց աշխատակազմի իրավաբանական վարչությանը ուսումնասիրել շինթույլտվությունները չեղարկելու իրավական հիմքերը՝ նշելով, որ մի քանի պատիժներից հետո այդ երևույթը կվերանա։ Ավինյանը հանձնարարեց ներկայացնել  այս հարցում մեղավոր կառուցապատողների անունները։

Մանրամասները՝ տեսանյութում։