Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի և Պատգամավորների պալատի ղեկավարության հետ․ ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։ Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրան ողջունել է Հանրապետության նախագահին և շնորհակալություն հայտնել պաշտոնական այցի և հանդիպման հնարավորության համար։ Նա ընդգծել է, որ Հանրապետության նախագահի պաշտոնական …

